close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2018
+11°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2018
USD1483.48
GBP1634.62
EUR1557.16
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի նախագահը Թալիշ է այցելել

Արցախ

14 Նոյեմբերի 2017, 19:47
 Արցախի նախագահը Թալիշ է այցելել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին այցելել է Թալիշ գյուղ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին:

Երկրի ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել Թալիշում իրագործվող ծրագրերին վերաբերող հարցերի շուրջ՝ կոնկրետ հանձնարարականներ տալով համապատասխան մարմինների ղեկավարներին:

Նույն օրը Նախագահն այցելել է մի շարք զորամասեր եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հատվածներից մեկը, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ նրանց առօրյային՝ ընդգծելով, որ զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացումը, սահմանագծի ամրացումն ու ժամանակակից սարքավորումներով կահավորումը պետության առջեւ ծառացած կարեւորագույն առաջադրանքներից են, եւ իշխանություններն անելու են հնարավորը դրանց պատշաճ լուծման ուղղությամբ:

ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
18 Հոկտեմբերի 2018, 21:14 ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica