close
Եղանակը Երևանում
23 Նոյեմբերի 2017
+4°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Նմբ 2017
USD1483.75
GBP1640.87
EUR1568.65
RUB18.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դավիթ Պետրոսյանը բացատրեց, թե ինչ կապ ունի «Ելք»-ի պատգամավորը «Հանուն գիտության զարգացման»-ի հետ

Հասարակություն

14 Նոյեմբերի 2017, 16:53
 Դավիթ Պետրոսյանը բացատրեց, թե ինչ կապ ունի «Ելք»-ի պատգամավորը «Հանուն գիտության զարգացման»-ի հետ

Արդեն 6-րդ օրն է` որոշ ուսանողներ դասադուլներ են կազմակերպել ընդդեմ տարկետման վերացման: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն իր 4 ընկերների հետ այսօր ԵՊՀ լսարաններից մեկում հացադուլ հայտարարեց: Նա հեռախոսակապի միջոցով «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ այն հարցին, թե ովքեր են կանգնած իրենց շարժման հետեւում: Դավիթը նախ վստահեցրեց, որ որեւէ ուժ իրենց ետեւում կանգնած չէ, բայցեւ անդրադարձավ այն հրապարակումներին, թե ինչ կապ ունի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն իրենց նախաձեռնության հետ:  Ըստ նրա` Միրզոյանը 2004-ից «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ է, եւ  Միրզոյանի մոտ գաղափարական փոփոխություններ չեն եղել:

Ի դեպ, Դավիթը նաեւ հայտարարեց, որ այս օրենքով տարկետման ինստիտուտը ոչ թե վերանում է, այլ սահմանափակվում:

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
23 Նոյեմբերի 2017, 12:06 ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica