close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2017
+12°
+13°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատապարտյալի փախուստի դիմելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հասարակություն

14 Նոյեմբերի 2017, 16:37
 Դատապարտյալի փախուստի դիմելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից դատապարտյալ Թելման Ալավերդյանի փախուստի դեպքի առթիվ։

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1987թ. ծնված Թելման Ալավերդյանը, առողջական խնդիրների կապակցությամբ 10.11.2017թ.-ին տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց և պահվել նշված հիվանդանոցի մեծահասակների 5-րդ բաժանմունքի հիվանդասենյակում։

Նախնական տվյալներով՝ օգտվելով իր նկատմամբ հսկողություն իրականացնող՝ պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից ծառայության նկատմամբ դրսևորած անփույթ վերաբերմունքից՝ դատապարտյալը հիվանդասենյակի սանհանգույցից օգտվելու պատրվակով նոյեմբերի 14-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, մտել է սանհանգույց, ապա՝ դեպի ընդհանուր բաց պատշգամբ դուրս եկող դռնով դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին և 355-րդ հոդվածի 1-ին մասերով, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Քրեական գործի շրջանակներում իրականացված որոնողական միջոցառումների արդյունքում փախուստի դիմած դատապարտյալը հայտնաբերվել է։

Հրդեհ՝ Աչաջուր գյուղում
20 Նոյեմբերի 2017, 14:28 Հրդեհ՝ Աչաջուր գյուղում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica