close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2017
+6°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2017
USD1483.66
GBP1640.22
EUR1567.24
RUB18.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՏՄ մաքսային օրենսգիրքը գնաճի վրա 1%-ից պակաս կազդի. Ջավադյան

Քաղաքական

14 Նոյեմբերի 2017, 16:34
 ԵՏՄ մաքսային օրենսգիրքը գնաճի վրա 1%-ից պակաս կազդի. Ջավադյան

ԱԺ-ում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց` գնաճի ի՞նչ սպասվող միտումներ կան: Ջավադյանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ գնաճը կազմում է 1.2 տոկոս։ Նա նաև նշեց, որ ապրանքների թանկացման պատճառների մասին, մասնավորապես` կարագի և մսամթերքի, համապատասխան մարմինները պարզաբանում տվել են։ «Մի շարք այլ ապրանքների գնի մեջ կան նվազումներ, օրինակ՝ բանջարեղենի, մրգի և ծառայությունների»,- հայտնեց նա։

Փաշինյանը հետաքրքրվեց, թե հունվարի 1-ից ուժի մեջ մտնող` ԵՏՄ մաքսային օրենսգիրքն ինչ ազդեցություն կունենա գնաճի վրա։ «Թերագնահատված են այն գնաճային ճնշումները, որոնք օրենսդրական կարգավորման ուժի մեջ մտնելուց հետո լինելու են», - նշեց նա։

Ջավադյանն էլ պատասխանեց, որ իրենք հաշվարկներն արել են, և ընդհանուր առմամբ, օրենսգրքի ազդեցությունը գնաճի վրա 1 տոկոսից պակաս է լինելու։

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica