Մոսկվայում տասնյակ ծայրահեղականներ են ձերբակալվել
Աշխարհ

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են միջազգային «Թաբլիգի Ջամաթ» ծայրահեղական կազմակերպության 69 անդամի. հայտնում է ТАСС-ը` գերատեսչության հասարակական կապերի կենտրոնին հղումով:
Բջջի ղեկավարները Կենտրոնական Ասիայից են, կազմակերպության անդամ են եղել նաև ռուսաստանցիներ:
Հարուցվել է քրեական գործ: