close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2018
+3°
+9°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2018
USD1482.69
GBP1668.14
EUR1589.56
RUB18.51
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իսրայելում հետաքննություն է սկսվել հայկական դիրքերն անօդաչուներով ռմբակոծելու մեջ կասկածվող ընկերության դեմ

Աշխարհ

14 Նոյեմբերի 2017, 16:14
 Իսրայելում հետաքննություն է սկսվել հայկական դիրքերն անօդաչուներով ռմբակոծելու մեջ կասկածվող ընկերության դեմ

Իսրայելի ոստիկանությունը հետաքննություն է սկսել անօդաչու թռչող սարքեր արտադրող իսրայելական ընկերության դեմ, որը Ադրբեջանի անունից փորձել է ռմբակոծել հայկական դիրքերն իր սարքավորումներից մեկի ցուցադրության ժամանակ:

Ըստ Timesofisrael-ի՝ այդ մասին հայտնի է դարձել ոստիկանության տարածած հայտարարությամբ, համաձայն որի` քրեական հետաքննություն է սկսվել «Aeronautics Defense Systems Ltd» ընկերության նկատմամբ հայտնի հաճախորդի հետ գործարքի առնչությամբ:

Կայքը տեղեկացնում է, որ հետաքննությունը վարում է  Իսրայելի ոստիկանության միջազգային հանցագործությունների հետաքննության «Yahbal» բաժինը: Իսրայելական դատարանը հավանության է արժանացրել գործին առնչվող կարգադրությունը, որով սահմանափակվում է տեղեկատվության տրամադրումը, հատկապես` այն մասին, թե ով է այդ «հաճախորդը»:

Ընկերության նկատմամբ հետաքննությունը սկսվել է դեռևս սեպտեմբերի 4-ին՝ հայկական դիրքերի դեմ իրականացված գործողության վերաբերյալ տեղեկատվության հայտնվելուց շաբաթներ անց: 

Վարդենյաց լեռնանցքը փակ է
18 Հունվարի 2018, 19:21 Վարդենյաց լեռնանցքը փակ է

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica