close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2017
+12°
+13°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՍԱՊԾ-ն թույլատրել է վերսկսել մսամթերքի կիսապատրաստվածքների արտադրությունը

Հասարակություն

14 Նոյեմբերի 2017, 15:35
 ՍԱՊԾ-ն թույլատրել է վերսկսել մսամթերքի կիսապատրաստվածքների արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թույլատրել է անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանին վերսկսել մսամթերքի կիսապատրաստվածքների արտադությունը: Տնտեսվարողի գործունեությունը կասեցվել էր նոյեմբերի 3-ին՝ Մաքսային միության 034/2013 և 021/2011 տեխնիկական կանոնակարգերի պահանջները խախտելու պատճառով:   

Վանաձորում գործող արտադրամասում հայտնաբերված խախատումները  վերացվել են. սննդամթերքի պատրաստման տարածքը նորոգվել  է և գտնվում է  պատշաճ  վիճակում, առանձնացվել է համապատասխան  սենյակ աշխատանքային  գործիքների  և  պարագաների լվացման, ախտահանման և  պահպանման  համար: Աշխատակիցներն  անցել  են  նախնական  բուժզննություն  և  ստացել սննդի  շղթայում  աշխատելու թույլտվություն: Անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանը կատարել է նաև արտադրամասի դեռատիզացիայի  պայմանագիր կնքելու պահանջը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Հրդեհ՝ Աչաջուր գյուղում
20 Նոյեմբերի 2017, 14:28 Հրդեհ՝ Աչաջուր գյուղում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica