close
Եղանակը Երևանում
25 Փետրվարի 2018
+8°
+11°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Փտր 2018
USD1480.63
GBP1671.20
EUR1591.51
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օպերլիազորը քննիչին չի տեղեկացրել հետախուզվողի հայտնաբերման մասին

Իրավունք

14 Նոյեմբերի 2017, 15:20
 Օպերլիազորը քննիչին չի տեղեկացրել հետախուզվողի հայտնաբերման մասին

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ծառայողական պարտականությունները չկատարելու և պետության օրինական շահերին վնաս պատճառելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը:

Հետախուզման մեջ գտնվող, քրեական գործով մեղադրյալ Գ. Պետրոսյանը 24.10.2016թ.-ին ՀՀ մուտք գործելիս հայտնաբերվել է ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցների կողմից և նույն օրը ներկայացվել ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորին: Վերջինս, սակայն, պարտավոր լինելով հետախուզվող անձին ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին, որևէ գործողություն չի ձեռնարկել այդ ուղղությամբ և քննիչին չի տեղեկացրել հետախուզվողի հայտնաբերման մասին: Ոստիկանության օպերլիազորը նույն օրը հետախուզումը դադարեցնելու և հետախուզական գործը կարճելու մասին որոշում է ուղարկել ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն, որտեղ հետախուզական գործը հաշվառումից հանվել է, մինչդեռ Գ. Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործով  վարույթը շարունակել է մնալ կասեցված` մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով:

Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից անձնական շահագրգռվածությունից ելնելով ծառայողական պարտականությունները չկատարելու և պետության օրինական շահերին վնաս պատճառելու  առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:

Ջերմաստիճանը կբարձրանա
25 Փետրվարի 2018, 14:51 Ջերմաստիճանը կբարձրանա
Սպասվում են տեղումներ
24 Փետրվարի 2018, 18:00 Սպասվում են տեղումներ
Պատահար՝ Վանաձորում
24 Փետրվարի 2018, 11:06 Պատահար՝ Վանաձորում
Այրվել է ավտոմեքենա
24 Փետրվարի 2018, 10:08 Այրվել է ավտոմեքենա

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica