close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2017
+12°
+13°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ-ի կազմակերպմամբ՝ վաստակաշատ բժիշկները հանդիպել են Բժշկական համալսարանի ուսանողների հետ

Հասարակություն

14 Նոյեմբերի 2017, 15:14
 ՀՅԴ-ի կազմակերպմամբ՝ վաստակաշատ բժիշկները հանդիպել են Բժշկական համալսարանի ուսանողների հետ

Նոյեմբերի 10-12-ը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսաողական միության հրավերով ՀՅԴ Պռոշյանի գրասենյակում մեկտեղվել էին Երևանի պետական բժշկական համալսարանի շուրջ 30 ուսանողներ:

«Խորհուրդ բժշկից» խորագիրը կրող եռօրյա սեմինար-քննարկումների ընթացքում ապագա բժիշկները հանդիպեցին շուրջ մեկ տասնյակ վաստակաշատ բժիշկների հետ՝քննարկելով բժշկական նեղ մասնագիտացումներին առնչվող հիմնադխնդիրներ, ինչպես նաև պետության կողմից արդյունավետ առողջապահական քաղաքականություն իրականացնելու մարտահրավերները:

Հանդիպումներին մասնակցում էին այնպիսի հեղինակավոր մասնագետներ, ինչպիսիք են, ՀՀ ԱՆ նախկին նախարար, Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը, նույն հաստատության լաբորատորիայի վարիչ Դավիթ Գրիգորյանը, նույն հաստատության անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի պետ՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հովհաննես Ասլանյանը, ռեկորդակիր վիրաբույժ Տարոն Տոնոյանը, թերապևտ Նարինե Ղալումյաը, սրտաբան Ռուզաննա Հովսեփյանը և այլ բժիշկներ:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հետայսու շարունակելու է նմանաբնույթ միջոցառումներով խթանել ուսանողների նեղ մասնագիտական կողմնորոշումների ընտրության գործընթացին վերաբերղ խնդիրների լուծմանը, ինչը կարևոր նշանակություն ունի աշխատաշուկայի ձևավորման վրա:

Image may contain: 1 person, sitting and indoor

Image may contain: 2 people, people sitting and indoor

Image may contain: 2 people, people smiling, people sitting and indoor

Image may contain: 1 person, standing

Image may contain: 1 person, sitting and screen

Image may contain: 1 person, sitting and screen

Հրդեհ՝ Աչաջուր գյուղում
20 Նոյեմբերի 2017, 14:28 Հրդեհ՝ Աչաջուր գյուղում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica