close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2017
+6°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքական գործիչ դառնալու համար էնքան հաց ու պանիր պիտի ուտեք. Նիկոլ Փաշինյանը՝ Վիգեն Սարգսյանին

Քաղաքական

14 Նոյեմբերի 2017, 13:55
 Քաղաքական գործիչ դառնալու համար էնքան հաց ու պանիր պիտի ուտեք. Նիկոլ Փաշինյանը՝ Վիգեն Սարգսյանին

ԱԺ-ում շարունակվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

«Անհասկանալի է, որ Վիգեն Սարգսյանն այսօր այստեղ չէ, հատկապես` առաջին ընթերցման ժամանակ նրա ցինիկ եզրափակիչ ելույթից հետո»,- ելույթում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ապապ հավելեց. «Ընդհանրապես պաշտպանության նախարարն այս ամբիոնից արեց մի շարք հայտարարություններ, որոնք, թույլ տվեք ասել, կհարուցեին խաշած հավի ծիծաղը: Վիգեն Սարգսյանը մնում, մնում, ասում է՝ ես` որպես քաղաքական գործիչ, ես` քաղաքական գործիչ: Ա'յ ժողովուրդ ջան, այս մարդն իր ողջ գործունեությունն անցկացրել է տարբեր պաշտոնյաների ընդունարաններում, հիմա եկել, ասում է՝ ես քաղաքական գործիչ եմ: Վերջին անգամ նա իր քաղաքական գործունեության ընթացքում ժիվոյ քաղաքացի ե՞րբ է տեսել»:

Պատգամավորը հիշեցրեց Վիգեն Սարգսյանի խոսքերը, թե ինչ պայմաններում ինքն է ծառայել, այդպիսի պայմաններ էլ առաջարկում է ՀՀ քաղաքացիներին: «Այսինքն` Վիգեն Սարգսյանը հազարավոր քաղաքացիների առաջարկում է դառնալ Սերժ Սարգսյանի ռեֆերենտ: Վիգեն Սարգսյանն իր բանակային ծառայությունն անցկացրել է Սերժ Սարգսյանի ընդունարանում: Ու հիմա եթե որևէ մեկը հավատում է, որ նա պաշտպանության նախարար է, ուրեմն իրավիճակը լավ չի հասկանում: Այսօր էլ նա Սերժ Սարգսյանի ռեֆերենտն է և աշխատում է պաշտպանության նախարարի կաբինետում»,- ասաց Փաշինյանը:

Պատգամավորի խոսքով՝ այսօր ուժային կառույցներից երկուսը ղեկավարում են Սերժ Սարգսյանի ռեֆերենտները: «Թող նրանցից եւ ոչ մեկը չհամարձակվի ասել՝ ես քաղաքական գործիչ եմ: Դուք քաղաքական գործիչ դառնալու համար դեռ էնքան հաց ու պանիր պիտի ուտեք: Բայց ձեր նուրբ քիմքը, կարծում եմ, հաց ու պանրին չի դիմանա, ժոգա կստանաք ու կտեղափոխվեք վերակենդանացման բաժանմունք»,- նշեց նա:

Փաշինյանը հավելեց, որ Վիգեն Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ նա 1992-1996 թթ. Հայաստանում չի ծառայել, այլ ուսանել է Սանկտ Պետերբուրգում:

 

Նշենք, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ԱՄՆ-ում է:

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica