close
Եղանակը Երևանում
23 Նոյեմբերի 2017
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Նմբ 2017
USD1483.75
GBP1640.87
EUR1568.65
RUB18.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ քայլերի եք դիմում նպաստների ոլորտում առկա սև շրջանառությունը կանխելու համար. Փաշինյանը` Ասատրյանին

Քաղաքական

14 Նոյեմբերի 2017, 11:26
 Ի՞նչ քայլերի եք դիմում նպաստների ոլորտում առկա սև շրջանառությունը կանխելու համար. Փաշինյանը` Ասատրյանին

ԱԺ հերթական նիստում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցի քննարկումների ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կենսաթոշակների տրամադրման ժամանակ մարդկանց պարտադրում են գումար տալ, «ատկատներ» են այդ դաշտում գործում, ապա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց. «Արդյո՞ք նախարարությունը վերջին շրջանում նման դեպքեր բացահայտել է»:

Նախարարը պատասխանեց, որ նրա նշած ռիսկերը նվազագույնի հասցնելու համար սոցաշխատանքի ոլորտում արվում է այնպես, որ աշխատակիցների և քաղաքացիների հնարավոր շփումները հասցվեն նվազագույնի, իսկ ընդհանրապես այդ շփումը բացառել հնարավոր չէ: «Իսկ այդ հարցի հասցեատերը իրավապահ մարմիններն են»,- ասաց Ասատրյանը:

Նախարարի պատասխանը չբավարարեց Փաշինյանին, նա հարցրեց. «Նախարարությունն ի՞նչ քայլերի է դիմում նպաստների ոլորտում առկա սև շրջանառությունը կանխելու համար»:

Ասատրյանը պատասխանեց, որ նախարարությունը նման ահազանգեր ստացել է: «Ահազանգեր կան, և մենք իրականացնում ենք պլանային ուսումնասիրություններ: Ձեր նշած դեպքերի հետ կապված պետք է ասեմ, որ այն ժամանակ, երբ քաղաքացիները ահազանգում են և մինչև վերջ չեն փոխում իրենց տեսակետը, մենք հաղորդում ենք տալիս այդ մասին իրավապահներին: Ցավոք լինում են նաև դեպքեր, երբ ահազանգած քաղաքացին մինչև վերջ չի պնդում, որ սոցաշխատողի հետ ինչ-որ հարաբերությունների մեջ է եղել»,- ասաց նա:

Երբ են դադարելու տեղումները
22 Նոյեմբերի 2017, 18:00 Երբ են դադարելու տեղումները
Էրդողանը մեկնել է Սոչի
22 Նոյեմբերի 2017, 16:40 Էրդողանը մեկնել է Սոչի
Ռոհանին մեկնել է Սոչի
22 Նոյեմբերի 2017, 13:04 Ռոհանին մեկնել է Սոչի

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica