close
Եղանակը Երևանում
23 Նոյեմբերի 2017
+4°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Նմբ 2017
USD1483.75
GBP1640.87
EUR1568.65
RUB18.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գազի մոնոպոլիայի հիման վրա Մոնումենտում կառուցված դղյակի մեջ տեսեք կոռուպցիա. «Ծառուկյան» խմբակցության կոշտ քննադատությունները

Քաղաքական

14 Նոյեմբերի 2017, 11:02
 Գազի մոնոպոլիայի հիման վրա Մոնումենտում կառուցված դղյակի մեջ տեսեք կոռուպցիա. «Ծառուկյան» խմբակցության կոշտ քննադատությունները

6-րդ գումարման ԱԺ-ի  2-րդ նստաշրջանը մեկնարկել է: Նիստը մեկնարկեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների «գրոհով» և նրանց խոսափողների անջատմամբ: Վարման կարգով ելույթ ունենալու համար հերթագրվել էր «Ծառուկյան» խմբակցության 8 պատգամավոր: Նրանք պահանջում էին ԱԺ նիստերի օրակարգում քննարկել նաև մանր և միջին բիզնեսով զբաղվող ձեռներեցների հարկման հարցը, որը ՊԵԿ-ը բարձրացնում է՝ պատճառաբանելով, թե այդպիսով նպատակ ունի վերացնել ստվերը։

Առաջինը խոսեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա ասաց, որ պետք է դադարեցնել մարդկանց խուզարկությունները, և կարծիք հայտնեց, որ նման վարքագիծն անօրինական է: Ըստ Մելքումյանի` բանը հասել է նրան, որ օպերատիվ հետախուզության աշխատակիցները «վրաերթի» են ենթարկում մարդկանց:

«Եթե պետք է այդտեղից հավաքել մի քանի միլիոն անօրինական հարկեր, մենք տեղերը ցույց կտանք, թե որտեղից հավաքել հարկերը: Առաջին մեծ տեղը գազամատակարարման և գազաբաշխման համակարգն է»,- ասաց նա և հավելեց, որ առաջարկում են ստեղծել գազամատակարարման և գազաբաշխման քննիչ համակարգ:

Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ ՊԵԿ-ը տեռոր է իրականացնում ձեռնարկատերերի նկատմամբ, որպեսզի մարդիկ մի կտոր հացից զրկվեն։ «Բյուջե եք ուզում լցնեք, տեղը ցույց ենք տալիս` բազմաթիվ մոնոպոլիստներ կան, գնացեք, ստուգեք: Գազի մոնոպոլիա, բենզինի մոնոպոլիա` գնացեք այդտեղ: Կառավարությունը տապալել է իր ամբողջ գործունեությունը: Պետք է հստակ իմանալ, թե որտեղ գնալ: Էն` գազի մոնոպոլիայի հիման վրա ստեղծված իրենց դղյակները Մոնումենտում` այնտեղ գնացեք ու այնտեղ տեսեք կոռուպցիա ու չարաշահումներ, ոչ թե մտեք փոքր ձեռներեցների պայուսակները»,- ասաց պատգամավորը:

էդուարդ Շարմազանովը կոչ արեց վարման կարգի ժամանակ մտքերի փոխանակման ձևաչափով ելույթ չունենալ՝ զգուշացնելով, որ եթե կրկին նման ելույթներ լինեն, ինքը ստիպված կլինի անջատել խոսափողը։

Հաջորդը վարման կարգով ելույթ ունեցավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով նշեց, որ ավելի կարևոր խնդիր, քան մանր բիզնեսով զբաղվող քաղաքացիների պաշտպանությունն է, այսօրվա օրակարգում չկա։

Շարմազանովը պահանջեց անջատել Գևորգ Պետրոսյանի խոսափողը, մինչդեռ պատգամավորն ու Նաիրա Զոհրաբյանը շարունակեցին խոսել տեղից՝ առանց բարձրախոսի։ Շարմազանովն էլ արձագանքեց. «Սիրելի' բարեկամներ, հարգելի' «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ, որ հարցն է կարևորը, որը` չէ, ԱԺ խորհուրդն է որոշում։ Խորհրդի նիստի ժամանակ հաստատել ենք կարգն ու հաջորդականությունը։ Տիկի'ն Զոհրաբյան, պարոն Պետրոսյանն առաջին անգամ է պատգամավոր, Դուք՝ առնվազն 11 տարվա։ Ինձանից լավ գիտեք կանոնակարգը, ինչո՞ւ եք ստիպում, որ ես` մարդը, որը ձեր կողմից ընտրվել է կանոնակարգը պաշտպանելու համար, նիստը խախտումով վարի»։

Սակայն պատգամավորները շարունակում էին տեղից խոսել, և Շարմազանովը կրկին միջամտեց. «Հարգելի' բարեկամներ, հասկացա, սիրելի' բարեկամներ, վա~յ»:

Նշենք, որ այդ նույն ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ էին ինչ-որ բան թեժ քննարկում:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ ասաց, որ խոսելու է օրակարգի մասին: «Առաջարկում եմ օրակարգում ներառել մեկ հարց, որը պետք է ձևավորվի երկրի քաղաքացիների կողմից: Ներեցեք, որ թույլ եմ տալու առօրեական բառապաշար, բայց պետք է մեջբերեմ վարչապետին` «մենք ամենալիբերալ ազգն ենք, արա', բա ձեր մեջ որտեղից էդքան պոլիտբյուրո»»,- ասաց նա:

Շարմազանովը կատակեց. «Ամենալիբերալ ազգի ԱԺ օրակարգը որոշում է ԱԺ խորհուրդը, որն արդեն որոշել է»:

Վարման կարգով ելույթ ունեցավ նաև «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը և Շարմազանովին կոչ արեց այդքան երկար ելույթներ չունենալ ու կրկին խոսեց ձեռներեցների պրոբլեմների մասին: Շարմազանովը պահանջեց անջատել նրա խոսափողը։

Հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ կոչ արեց կարևոր հարցից շոու չսարքել։

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
23 Նոյեմբերի 2017, 12:06 ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica