close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2018
+10°
+21°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2018
USD1483.90
GBP1635.94
EUR1559.68
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Ադրբեջանի ղեկավարությանը` ազատ արձակել լրագրող Աֆղան Մուխթարլիին

Աշխարհ

14 Նոյեմբերի 2017, 10:51
 Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Ադրբեջանի ղեկավարությանը` ազատ արձակել լրագրող Աֆղան Մուխթարլիին

Եվրախորհրդարանի 47 պատգամավոր նամակ է հղել Ադրբեջանի ղեկավարությանը` կոչով` ազատ արձակել լրագրող Աֆղան Մուխթարլիին. հայտնում է Радио Свобода-ն:

Նամակում նշվում է, որ Աֆղան Մուխթարլիի և այլ քաղբանտարկյալների ազատ արձակումը մինչև Արևելյան գործընկերության գագաթաժողովը կցուցադրի Ադրբեջանի իշխանությունների հավատարմությունը ԵՄ-ի հետ հետագա համագործակցությանը և գործընկերությանը:

 Մուխթարլիին  մեղադրանք է ներկայացվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժային դիմադրություն ցույց տալու համար: Նա նաև մեղադրվում է Ադրբեջանի սահմանն անօրինաբար հատելու և մաքսանենգության մեջ:

 Հիշեցնենք, որ լրագրողի փաստաբանը հայտնել էր, որ Վրաստանում անհայտ անձինք նրան ուժով նստեցրել են «Օպել» մակնիշի մեքենա և հասցրել Ադրբեջանի սահմանապահ ուղեկալներից մեկն ու նրա մոտ 10 հազար եվրո թողել, որպեսզի հետագայում մեղադրեն մաքսանենգության  և սահմանն անօրինաբար հատելու մեջ:

 

Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Հոկտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica