close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2017
+6°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2017
USD1483.66
GBP1640.22
EUR1567.24
RUB18.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մամիկոն Ասլանյանն ասել է, որ անձամբ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ. «Ժամանակ»

Քաղաքական

14 Նոյեմբերի 2017, 10:10
 Մամիկոն Ասլանյանն ասել է, որ անձամբ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ.  «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՍԴ որոշումից հետո Մամիկոն Ասլանյանը շտապ հավաք է կազմակերպել ավագանու իր թիմի հետ եւ տեղեկացրել, որ ինքը անձամբ հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով իրեն վստահեցրել է, որ հետագա պաշտոնավարման հետ կապված խոչընդոտներ չեն լինի, եւ ՍԴ որոշումը չպետք է մտավախության առիթ հանդիսանա:

Նույն հանդիպման ժամանակ Մամիկոն Ասլանյանը ավագանու անդամներին վստահեցրել է, որ շուտով կլուծվի նաեւ ավագանու նիստերի լեգիտիմության հարցը: Նա տեղեկացրել է, որ հանդիպել է Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցած «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արկադի Փելեշյանի (Ակա) հետ եւ համաձայնության եկել, որ ՀՎԿ «դասալիքները» կմասնակցեն ավագանու նիստերին, փոխարենը Փելեշյանը կստանձնի փոխքաղաքապետի պաշտոնը:

Ըստ տեղեկությունների՝ Արկադի Փելեշյանը այս քայլին դիմել է առանց շեֆին՝ Արթուր Բաղդասարյանին տեղյակ պահելու, մանավանդ, որ ՀՎԿ-ն խորհրդարանական ընտրություններից հետո փաստացի գոյություն չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica