Կիպրոսի հավաքականի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Սպորտ

Ֆուտբոլի Կիպրոսի ազգային հավաքականը այս օրերին գտնվում է Երևանում և այսօր ընկերական խաղում կմրցի Հայաստանի հավաքականի հետ։
Երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջը հաղորդում է, որ Կիպրոսի պատվիրակությունն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հիշեցնենք, որ Հայաստան-Կիպրոս հանդիպումը կմեկնարկի 18։00-ին։