close
Եղանակը Երևանում
17 Դեկտեմբերի 2018
+1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խախտումներ ոչ պարենային ապրանքների ոլորտում. 16 մլն դրամի տուգանք է կիրառվել

Հասարակություն

13 Նոյեմբերի 2017, 13:48
 Խախտումներ ոչ պարենային ապրանքների ոլորտում. 16 մլն դրամի տուգանք է կիրառվել

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  շուկայում ոչ պարենային ապրանքների իրավիճակին, խնդիրներին:

«Տեսչական մարմնի նպատակը ոչ թե տնտեսվարող սուբյեկտներին տուգանելն է, այլ խնդիրն այն է, որ այսօր շուկան լինի ապահով և լինի անվտանգ»,- ընդգծեց նա:

Նշենք, որ այս տարվա փետրվարին կոսմետիկ միջոցների ոլորտում շուկայի վերահսկողության պետական տեսչությունը սկսել էր ստուգումներ: Խալիկյանն ասաց, որ ստուգումներ են արվել նաև ոչ պարենային այլ ապրանքների ոլորտում:

«Այս տարի ստուգում է իրականացվել առավել խոշոր կոսմետիկ միջոցներ ներմուծողների մոտ և 90%-ի մոտ հայտնաբերվել է խախտում. վաճառքն իրականացվում էր առանց համապատասխան սերտիֆիկատի»,- տեղեկացրեց նա, ապա հավելեց, որ այդ ապրանքների վաճառքն արգելվել է մինչև համապատասխան սերտիֆիկատի ձեռք բերումը:  

Խալիկյանի խոսքով` այս ոլորտում ստուգումներ են սկսվել, քանի որ նախորդ տարիներին կոսմետիկ որոշ միջոցներից սպառողների մոտ մաշկային խնդիրներ են առաջացել:

Նա նաև ընդգծեց, որ եթե ապրանքը սերտիֆիկատ ունի, ուրեմն անվտանգ է, քանի որ սերտիֆիկատ տրվում է անհրաժեշտ լաբորատոր փորձաքննություններ անցնելուց հետո:

Խալիկյանը նշեց, որ, բացի կոսմետիկ միջոցներից, խաղալիքների ոլորտում ևս խախտումներ են հայտնաբերվել: Նրա խոսքով` խաղալիք ներկրողների 70%-ը սերտիֆիկատ չի ունեցել: «Խաղալիքների ոլորտը ռիսկային է Ամանորից եւ սեպտեմբերի 1-ից առաջ: Սպառողին խորհուրդ ենք տալիս ապրանքը գնելիս սերտիֆիկատ պահանջել»,- ասաց նա, ապա ընդգծեց, որ պետք է սերտիֆիկատ պահանջելու մշակույթ ձևավորել սպառողների մոտ:

Խալիկյանի խոսքով՝ եթե սպառողները համատարած սերտիֆիկատ պահանջեն, խանութն էլ այն չունենա, ապա որոշ ժամանակ անց այդ խանութում առևտուր չի լինի, հետևաբար` տնտեսավարողն էլ ստիպված կլինի սերտիֆիկատ ձեռք բերել:

Նա նշեց, որ խնդիրներից մեկն էլ ապրանքների հայերեն մակնշումն է, և հերքեց տնտեսավարողների այն պատճառաբանությունը, թե մակնշումը թանկ ծառայություն է: «Մեկ ապրանքի մակնշումը մեկ դրամ է: Չեմ կարծում, թե մեծ ծախս է տնտեսավարողի համար»,- ասաց Խալիկյանը:

Նա նշեց, որ ստուգումների արդյունքում ընդամենը մեկ տնտեսվարող սուբյեկտի մոտ խախտումներ չեն արձանագրվել, և տեղեկացրեց, որ ոչ պարենային ապրանքների ոլորտում վարչական տուգանքներ են կիրառվել` 16 մլն դրամի չափով:   

Ըստ Խալիկյանի` շուկայի վերահսկողության պետական տեսչությունը նաև ուշադրության կենտրոնում է պահել գազալցակայանների խնդիրը: Առաջարկներ են ներկայացրել, որոնցից մեկի համաձայն՝ չփորձարկված գազի բալոնները գազալցակայաններում չպետք է գազով լիցքավորվեն: Առաջարկները, հավանաբար, շուտով կձեւակերպվեն  որպես օրինագիծ եւ կներկայացվեն ԱԺ:

Սուրբ Մինաս եկեղեցու ուխտի օր
16 Դեկտեմբերի 2018, 20:15 Սուրբ Մինաս եկեղեցու ուխտի օր
Վարպետ Մեսրոպի կտակը
16 Դեկտեմբերի 2018, 19:38 Վարպետ Մեսրոպի կտակը
7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica