close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2018
+2°
+9°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2018
USD1482.69
GBP1668.14
EUR1589.56
RUB18.51
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցել Եռաբլուրում եւ Ծիծեռնակաբերդում

Քաղաքական

11 Նոյեմբերի 2017, 16:33
 Արցախի խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցել Եռաբլուրում եւ Ծիծեռնակաբերդում

Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի արցախցի անդամներն ԱՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանի ուղեկցությամբ նոյեմբերի 11-ին այցելել են Եռաբլուր պանթեոն։

Արցախի խորհրդարանականները ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի եւ քառօրյա պատերազմում զոհվածների շիրիմներին, լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց հիշատակը։

ԱՀ Ազգային ժողովի նախագահը նշել է. «Մեր հարգանքի տուրքը մատուցեցինք անկախ պետականության տարիներին մեծացած, ազատության եւ անկախության արժեքները կրող հայորդիների հիշատակին։ Այսօր էլ հազարավոր նման հերոսներ պաշտպանում են մեր սահմանները՝ իրենց սրտում կրելով ապրիլյան պատերազմի հերոսների սխրագործությունը»։

Նույն օրը Աշոտ Ղուլյանն ու Արցախի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ 

Վարդենյաց լեռնանցքը փակ է
18 Հունվարի 2018, 19:21 Վարդենյաց լեռնանցքը փակ է

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica