close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2017
+4°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աժ ամենաակտիվ, ամենաշատ բացակայած և ձեռնպահ քվեարկած պատգամավորները. մոնիտորինգ

Քաղաքական

11 Նոյեմբերի 2017, 16:15
 Աժ ամենաակտիվ, ամենաշատ բացակայած և ձեռնպահ քվեարկած պատգամավորները. մոնիտորինգ

Parliamentmonitoring.am կայքը դիտարկել է 6-րդ գումարման Ազգային ժողովի գործունեությունը և հրապարակել վիճակագրություն:

Եվ այսպես, ամենաշատ «կողմ» քվեարկել է ՀՀԿ խմբակցությունը, «դեմ»` «Ելք» խմբակցությունը, «ձեռնպահ»` «Ծառուկյան» խմբակցությունը:

Ամենաշատ բացակա պատգամավորների եռյակը գլխավորում է «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, (137 բացակա), հաջորդը նույն խմբակցության պատգամավոր Նոռա Առուստամյանն է (79 բացակա), եռյակը եզրափակում է ՀՀԿ-ական պատգամավոր  Սամվել Ֆարմանյանը (76 բացակա):

Ամենակատիվ պատգամավորների եռյակը գլխավորում է «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը (65 հարց ու ելույթ), նրան հաջորդում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը (44 հարց ու ելույթ), եռյակը եզրափակում է ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը (43 հարց ու ելույթ):

Ամենաշատ ձեռնպահ քվեարկած պատգամավորները «Ծառուկյան» խմբակցությունից են` Նաիրա Զոհրաբյան, Վարդան Բոստանջյան, Վահան Կարապետյան (8-ական ձեռնպահ):

Իսկ ահա ամենաշատ դեմ քվեարկած պատգամավորները «Ելք» խմբակցությունից են. Մանե Թանդիլյան (3)0, Լենա Նազարյան (30), Արտակ Զեյնալյան (29):

Ամենաշատ կողմ քվեարկած պատգամավորները ՀՀԿ-ից են. Վահրամ Բաղդասարյան ,Գագիկ Մելիքյան, Սամել նիկոյան: Նրանք  134-ական անգամ կողմ են քվեարկել:

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica