close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2018
+31°
+32°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2018
USD1480.62
GBP1625.72
EUR1560.16
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համաքաղաքային ծառատունկի շրջանակում տնկվել է շուրջ 10000 ծառ

Հասարակություն

11 Նոյեմբերի 2017, 15:46
 Համաքաղաքային ծառատունկի շրջանակում տնկվել է շուրջ 10000 ծառ

Նոյեմբերի 11-ին Երևանում հայտարարված ծառատունկ-շաբաթօրյակին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, Երևանի ավագանու անդամներ, քաղաքապետարանի ենթակա կառույցները, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներ, ուսանողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և բնակիչներ:

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տնկվել են տարբեր տեսակի ծառեր և թփեր, որոնց մեջ գերակշռում են ակացիաները, սոսիներն ու հացենիները: Այս ծառատեսակները, ըստ մասնագիտական ուսումնասիրությունների, առավել հարմար են Երևանի բնակլիմայական պայմաններին: Համաքաղաքային ծառատունկի շրջանակում ընդհանուր առմամբ տնկվել է շուրջ 10000 ծառ, իսկ մինչև նոյեմբերի 20-ը՝ աշնանային ծառատունկի ավարտը, նախատեսված է տնկել ևս 5000 ծառ:

Ծառատունկ-շաբաթօրյակի շրջանակում Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվել են նաև մեծածավալ սանմաքրման աշխատանքներ: Մայրաքաղաքի բակերը, այգիները, պուրակները, անտառային տարածքները, պողոտաներին, փողոցներին, հրապարակներին, դպրոցներին, ինչպես նաև հանրային նշանակության այլ կառույցներին հարակից տարածքները բերվել են պատշաճ տեսքի:
Ծառատունկ-շաբաթօրյակի բոլոր մասնակիցներն ապահովված են եղել ձեռնոցներով, բահերով, պարկերով, փոցխերով և այլ անհրաժեշտ պարագաներով: Առանձին տարածքներում օգտագործվել են նաև ջրցան մեքենաներ և այլ ծանր տեխնիկա:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության տվյալներով՝ ծառատունկ-շաբաթօրյակի ընթացքում սանմաքրման աշխատանքներում ներգրավված է եղել ընդհանուր առմամբ 75 միավոր տարբեր նշանակության տեխնիկա, աղբավայր է տեղափոխվել շուրջ 310 տոննա աղբ:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: 

Օդի ջերմաստիճանը կնվազի
21 Հուլիսի 2018, 18:00 Օդի ջերմաստիճանը կնվազի
7 օր` առաջնագծում
21 Հուլիսի 2018, 13:55 7 օր` առաջնագծում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica