close
Եղանակը Երևանում
17 Դեկտեմբերի 2018
+1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հավաք-խորհրդակցություն՝ Արցախի ՊԲ-ում

Հասարակություն

11 Նոյեմբերի 2017, 12:37
 Հավաք-խորհրդակցություն՝ Արցախի ՊԲ-ում

Նոյեմբերի 9-ին ՊԲ շտաբի նիստերի դահլիճում ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ղեկավարությամբ անց է կացվել հավաք-խորհրդակցություն՝ նվիրված ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա ընթացքում բանակի ԱՀՏԱ ոլորտում կատարված և առաջիկա ամիսներին նախատեսված աշխատանքների քննարկմանը, որին ներկա էին ՊԲ-ի, միավորումների և զորամասերի բարոյահոգեբանական ապահովման ոլորտի սպաները, ինչպես նաև սերժանտական խորհուրդների նախագահներն ու մարտական հերթապահությունում առավել աչքի ընկած դիրքի ավագները:

Զեկուցելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին՝ սերժանտական խորհուրդների նախագահները ներկայացրել են ոչ միայն արձանագրված հաջողությունները, այլև այն թերացումներն ու բացթողումները, որոնց ուղղությամբ նախատեսում են իրականացնել միասնական ու համակարգված աշխատանք:

Խորհրդակցության երկրորդ հատվածում ոլորտի սպայակազմի հետ քննարկվել և հաշվետվության տեսքով ներկայացվել են աշխատանքների այն համալիրը, որոնք կատարվել և նախատեսվում են իրականացնել առաջիկա ամիսներին:

Խորհրդակցության ավարտին, ի մի բերելով հնչեցված զեկույցներն ու քննարկումների արդյունքները, գեներալ-մայոր Վ. Բալայանը առաջիկա անելիքների վերաբերյալ ներկաներին տվել է մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ:

Սուրբ Մինաս եկեղեցու ուխտի օր
16 Դեկտեմբերի 2018, 20:15 Սուրբ Մինաս եկեղեցու ուխտի օր
Վարպետ Մեսրոպի կտակը
16 Դեկտեմբերի 2018, 19:38 Վարպետ Մեսրոպի կտակը
7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica