close
Եղանակը Երևանում
23 Նոյեմբերի 2017
+4°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Նմբ 2017
USD1483.75
GBP1640.87
EUR1568.65
RUB18.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան աշխարհում առաջինն է Twitter-ից բովանդակության հեռացման հայտերի թվով

Տարածաշրջան

11 Նոյեմբերի 2017, 11:54
 Թուրքիան աշխարհում առաջինն է Twitter-ից բովանդակության հեռացման հայտերի թվով

2017թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում այս կամ այն բովանդակության հեռացման համար «Twitter»-ին ներկայացված պահանջների 45 տոկոսը (2.710 հայտ) ստացվել է Թուրքիայից. տեղեկացնում է Ermenihaber-ը։

Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել «Twitter»-ի հրապարակած զեկույցից: Այդ արդյունքով Թուրքիան բովանդակության հեռացման կամ քողարկման  վերաբերյալ ամենաշատ հայտ ներկայացրած երկրների ցուցակում առաջինն է:

Նշված ժամանակահատվածում ողջ աշխարհից ստացվել է դատական որոշումների հիման վրա ներկայացված 752 և տարբեր երկրների կառավարությունների կամ ոստիկանությունների կողմից ներկայացված 5.334 հայտ:

2017թ. առաջին կեսին «Twitter»-ից բովանդակության հեռացման վերաբերյալ ստացված հայտերի ընդհանուր թիվն աճել է շուրջ 3 անգամ, իսկ դրանց հետ առնչվող անձնական հաշիվների թիվը` 8 անգամ:

Հայտերի 90 տոկոսը ստացվել է ընդամենը 4 երկրից՝ Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան և Թուրքիա: Իսկ  շուրջ  46 երկրից, այդ թվում՝ Ֆինլանդիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, բովանդակության հեռացման հայտեր են ստացվել առաջին անգամ: 

Զեկույցի համաձայն՝ նշված ժամանակահատվածում լրագրողների կամ լրատվամիջոցների թվիթերյան հաշիվներից որոշակի բովանդակություն հեռացնելու պահանջով 8 հայտ է ստացվել, որոնցից 5-ը՝ Թուրքիայից: «Twitter»-ը տեղեկացրել է նաև, որ այդ հաշիվների նկատմամբ որևէ գործողություն չի կիրառվել:

Ընկերությունը նշել է, որ նշված հայտերի հիման վրա հաշիվներից բովանդակություն հեռացնելը կարող է հակասել խոսքի ազատությանը, այդ իսկ պատճառով հայտերը չեն բավարարվել:

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
23 Նոյեմբերի 2017, 12:06 ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica