close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2017
+4°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

4 պատգամավորի գրավոր դիմումով է երեկ կայացել քննարկումը. Ալիկ Սարգսյան

Քաղաքական

11 Նոյեմբերի 2017, 11:11
 4 պատգամավորի գրավոր դիմումով է  երեկ կայացել քննարկումը. Ալիկ Սարգսյան

Հայտնել ենք, որ երեկ` ժամը 18:00-ին,  ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում պետք է քննարկում անցկացվեր «Զինվորական ծառայության և զինապարտության» մասին օրենքի վերաբերյալ, սակայն քվորում չապահովելու պատճառով նիստը հետաձգվել է մինչև երկուշաբթի` ժամը 11:00-ն:

Այդուհանդերձ, քննարկումը կայացավ երեկ երեկոյան` ժամը 21:00-ին: Yerkir.am-ը նիստը վարող ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանից փորձեց ճշտել` ո՞րն էր պատճառը, որ քննարկումը կայացավ երեկ ուշ ժամի, և ինչո՞ւ  քննարկմանը ներկա չէր ընդդիմությունը:

Սարգսյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի 4 պատգամավոր իրեն գրավոր դիմումով խնդրել էին, որ այդ ժամին անցկացվի նիստը: «Հանձնաժողովի ո'չ նախագահը, ոչ' քարտուղարը երկրում չէին: Ես ընդամենը փոխարինել էի նրանց և պարտավոր էի 4 պատգամավորի դիմումի հիման վրա հրավիրել նիստը»,- բացատրեց նա:

Պատգամավորը նշեց, որ նիստն անցկացնելու որոշում կայացնելուց հետո հրավիրել է  հանձնաժողովի բոլոր անդամներին, այդ թվում` ընդդիմադիրներին: ««Ելք»-ի ներկայացուցչին էլ եմ հրավիրել: Ներկա են եղել ՀՀԿ-ի 3 ներկայացուցիչ, ՀՅԴ ներկայացուցիչը: Հանձնաժողովի անդամների մեկ քառորդը ներկա է եղել, քվորում եղել է, քննարկումն անցկացրել ենք, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ խնդիր կա այստեղ»,- հարցրեց նա:

Սարգսյանից հետաքրքվեցինք` որքանո՞վ են արդարացված ուսանողների դասադուլն ու պահանջները, նա պատասխանեց, որ լավ կարծիք չունի ուսանողների դասադուլի մասին: «Սա մեծամասնության շահերից չի բխում, մեծամասնության շահերը չի արտահայտում, մի քանի մարդու շահ է արտահայտում: Այս օրենքը  գիտությամբ զբաղվելուն չի խանգարում: Վերջապես, գիտությամբ պետք է  զբաղվեն այն մարդիկ, ովքեր իսկապես ձգտում ունեն, ովքեր, իրոք, մի բան պիտի անեն»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց. «Ոչ թե դա լինի ձևական` ինչ-որ պապայի երեխեք գնան արագ-արագ դիսերտացիաներ պաշտպանեն, որ բանակ չգնան: Ես դրան դեմ եմ եղել ի սկզբանե, թող գնան, ծառայեն` ոնց որ էն մնացած հասարակ ժողովուրդն է ծառայում»:

Սարգսյանը միևնույն ժամանակ նշեց`  եթե որոշել են սովորել, մագիստրատուրա էլ ավարտել, ասպիրանտուրա էլ, ապա պետությունը նրանց կվարձատրի: «Որպես սպա` թող գնան, երեք տարի ծառայեն ու վարձատրվեն, գիտությամբ էլ դրան զուգահեռ զբաղվեն: Չեն ուզում` թող ծառայելուց հետո գան, նորից զբաղվեն գիտությամբ»,- եզրափակեց նա:

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica