close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2017
-2°
+4°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2017
USD1483.99
GBP1645.01
EUR1574.40
RUB18.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արդյո՞ք Հայաստանն է խախտում հրադադարը. Իսրայելի հանրային հեռուստաընկերության հարցերը` ՀՀ ԱԳ նախարարին

Քաղաքական

10 Նոյեմբերի 2017, 23:47
 Արդյո՞ք Հայաստանն է խախտում հրադադարը. Իսրայելի հանրային հեռուստաընկերության  հարցերը` ՀՀ ԱԳ նախարարին

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը  հարցազրույց է տվել Իսրայելի հանրային հեռուստատեսությանը:

Լրագրողի հարցին, թե  ինչպիսին են  ակնկալիքներն Իսրայելից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է. « Դա եղել և մնում է մեր երկխոսության օրակարգի մաս: Ինչպես ասացի, երկու ժողովուրդները վերապրել են ցեղասպանության սարսափը: Բազմաթիվ գիտնականների, քաղաքական գործիչների կարծիքով ժամանակին Հայոց ցեղասպանության լիարժեք դատապարտման պարագայում գուցե հնարավոր լիներ կանխել Շոան և այլ ցեղասպանություններ: Ահա թե ինչու ակնկալում ենք, որ Իսրայելը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մենք տեսնում ենք, որ Իսրայելի հանրային կարծիքն արտահայտող ավելի ու ավելի շատ մարդիկ են կողմ հանդես գալիս ճանաչմանը, այդ թվում Խորհրդարանում: Երեկ ես հանդիպում ունեցա Կնեսետի խոսնակի հետ, ով նույնպես բավականին հստակ դիրքորոշում արտահայտեց Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության առնչությամբ:

«Ենթադրում եմ, որ Իսրայելի և Հայաստանի միջև բարձրաձայնվող խնդիրներից մեկը Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն են։ Ինչպե՞ս եք գնահատում Իրանի դերը Մերձավոր Արևելքում և տարածաշրջանում։ Ձեր կարծիքով, արդյոք վերջինս դրական դերակատարություն ունի»,- հարցրել է լրագրողը:

«Մենք ունենք լավ հարաբերություններ հարևան Իրանի հետ, համագործակցում ենք տարբեր ոլորտներում։ Հաշվի առեք, որ մյուս երկու հարևան երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունենք փակ սահմաններ։, Իրանը, Վրաստանը այն երկու հարևաններն են, որոնց հետ մենք ունենք ոչ միայն բնականոն հարաբերություններ, այլ նաև լավ համագործակցություն։ Եվ մենք ջանքեր ենք գործադրում մեր երկկողմ փոխգործակցությունն ու գործընկերությունը զարգացնելու ուղղությամբ»,- պատասխանել է Էդվարդ Նալբանդյանը:

Հարցին, թե րդյոք դա խոչընդոտ է՞ Իսրայելի և Հայաստանի միջև հարաբերություններում, հնչել է հետևյալ պատասխանեը.

« Ես չեմ կարծում, որ դա խոչընդոտ է Իսրայելի հետ մեր երկկողմ հարաբերություններում, ինչպես որ խոչընդոտ չեն Իսրայելի հարաբերությունները Հայաստանի հարևան որևէ երկրի հետ»:

Լրագրողը ենթադրել է, որ  Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերություններում առկա խնդիրներից մեկը կապված է  Ադրբեջանի հետ: Ադրբեջանցիները պնդում են, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում խնդիրներ են առաջացել կապված հրադադարի խախտումների հետ: Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կմենկաբանի` արդյո՞ք Հայաստանն է խախտում հրադադարը, Նալբանդյանը ասել է.

« Մենք երբեք չենք խնդրում մեր բարեկամ, գործընկեր երկրներին աջակցել Հայաստանին որևէ մեկի, ներառյալ Ադրբեջանի դեմ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ մեր ակնկալիքն է՝ աջակցել միջազգային հանրության դիրքորոշմանը և համահունչ լինել դրա հետ: Միջազգային հանրությունը մանդատ է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիային, միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Սա բացառիկ դեպք է, երբ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, իրենց երկրների նախագահների մակարդակով, հինգ հայտարարություններ են ընդունել՝ որպես մեկ ամբողջություն մշակված հստակ սկզբունքների և տարրերի միջոցով` մանրամասն ներկայացնելով, թե ինչպես կարող է հանգուցալուծվել հակամարտությունը: Եվ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է համանախագահ երկրների դիրքորոշման հետ, այսինքն միջազգային հանրության դիրքորոշման հետ»:

«Միջազգային հանրության դիրքորոշումը այն է, որ այդ տարածքները ադրբեջանական են, այդպես չէ՞»,- հարցրել է լրագրողը:

Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Դա միջազգային հանրության դիրքորոշումը չէ: Ինչպես ես ասացի, միջազգային հանրության դիրքորոշումն արտահայտված է երեք համանախագահ երկրների նախագահների հինգ հայտարարություններում, և այնտեղ շատ հստակորեն ասված է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, որը միջազգային իրավական պարտադիր ուժ կունենա, ներառյալ Ադրբեջանի համար: Սա է միջազգային հանրության դիրքորոշումը, և մենք աջակցություն ենք հայտնում այս դիրքորոշմանը, իսկ Ադրբեջանը՝ ոչ:

Ինչ վերաբերում է հրադադարի խախտումներին, և, ի դեպ, սա նաև երեք համանախագահ երկրների դիրքորոշումն է, այսինքն նաև միջազգային հանրության ու Հայաստանի դիրքորոշումը, որ պետք է հարգվեն 1994-1995թթ. Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված եռակողմ անժամկետ համաձայնագրերը` հրադադարի հաստատման և հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին: Ադրբեջանը մշտապես փորձում է չհարգել հրադադարի համաձայնագրերը և նույնիսկ հարցականի տակ դնել այդ համաձայնագրերի ուժի մեջ լինելը:

Սա է տարբերությունը մեր և Ադրբեջանի դիրքորոշումների միջև: Ավելին, միջազգային հանրությունը երեք համանախագահների միջոցով հանդես է եկել հրադադարի համաձայնագրերի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծելու մասին առաջարկով: Հայաստանն աջակցում է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկին, որը կարող է նաև ծառայել որպես կանխարգելման մեխանզիմ: Ադրբեջանը մերժում է այս մեխանիզմի ստեղծումը: Իհարկե, եռանախագահ երկրնեը միջնորդներ են և միշտ չէ, որ կարող են իրենց կարծիքը արտահայտել բաց և հրապարակային ձևով։ Չնայած դրան նրանք մշտապես ասում են, որ այն կողմը, որը հրաժարվում է կանխագելման մեխանիզմի ստեղծումից, կրում է հրադադարի խախումների ողջ պատասխանատվությունը»:

Ապա լրագրողը հարցրել է, թե որոնք են Հայաստանի  սպասելիքները Իսրայելից ռազմական օգնության կամ ռազմական արտահանումների առումով, քանի որ  դա խնդիր է հանդիսացել երկու երկրների միջև:

Էդվարդ Նալբանդյանը նշել է.

«Սպառազինությունների առևտուրը բանջարեղենի առևտուր չէ և նմանատիպ առևտուրը միշտ իր սև կողմն ունի, որը կարող է հանգեցնել որոշ բացասական հետևանքների: Հայաստանի և Իսրայելի հարաբերություններում կարևորն այն է, որ մենք որևէ հարց քննարկելու համար արգելք չունենք, նույնիսկ զգայուն հարցերը մենք անկաշկանդ քննարկում ենք և փորձում լուծումներ գտնել»:

 

 

ՃՏՊ` Վանաձորում
24 Նոյեմբերի 2017, 23:34 ՃՏՊ` Վանաձորում
Թունավորում Ծիլքարում
24 Նոյեմբերի 2017, 15:11 Թունավորում Ծիլքարում

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica