close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2018
+20°
+22°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2018
USD1480.99
GBP1682.62
EUR1594.84
RUB17.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տարկետման չեղարկման դեմ պայքարող ուսանողները բողոքի ակցիա են անցկացնում ԱԺ-ի մոտ

Հասարակություն

10 Նոյեմբերի 2017, 22:29
 Տարկետման չեղարկման դեմ պայքարող ուսանողները բողոքի ակցիա են անցկացնում ԱԺ-ի մոտ

Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում պետք է քննարկում անցկացվեր «Զինվորական ծառայության և զինապարտության» մասին օրենքի քննարկումը: Սակայն քվորում չապահովելու պատճառով նիստը հետաձգվեց: ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն 2017 թվականի նոյեմբերի 10-ին ժամը 21:00-ին հրավիրվել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ:

Դրան զուգահեռ ԱԺ-ի մոտ են հավաքվել տարկետման  չեղարկման դեմ պայքարող և դասադուլ անող ուսանողները: Նրանք փորձեցին պաստառ փակցնել «Տարկետում լինելու ա » կոչով, սակայն ոստիկանները թույլ չտվեցին պաստառ փակցնել, ասելով, որ պետք է պաստառը փակցնեն ԱԺ դարպասներից 50 մետր հեռավորության վրա: Բողոքի ակցիան շարունակվում է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica