close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+13°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իժեվսկի բնակելի շենքում պայթած բնակարանի բնակիչը կասկածվում է սպանության մեջ

Աշխարհ

10 Նոյեմբերի 2017, 21:03
 Իժեվսկի բնակելի շենքում պայթած բնակարանի բնակիչը կասկածվում է սպանության մեջ

Իժեվսկում ոստիկանությունը բերման է ենթարկել մի տղամարդու, ում բնակարանում նախօրեին տեղի է ունեցել գազի պայթյուն, ինչի հետևանքով էլ շենքը մասնակի փլուզվել է:Այս մասին հաղորդում է BBC-ն:

«Ոստիկանությունը բերման է ենթարկել Ալեքսանդր Կոպիտովին, ով իր մոր հետ միասին բնակվել է այն բնակարանում, ուր, ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել գազի պայթյունը և հանդիսացել փլուզման կենտրոնը»,- հաղորդել է Ռուսաստանի քննչական կոմիտեն: Տղամարդուն բերման ենթարկելուց հետո նրա նկատմամբ  հարուցվել է քրեական գործ` առավել վտանագավոր միջոցներով մի քանու մարդու սպանության մեղադրանքով:

Քննիչները կարծում են, որ կասկածյալի գործողությունների շարժառիթը եղել է անձնական հակակրանքը: Հաղորդագրության մեջ, սակայն, չի հստակեցվում, թե Կոպիտովը ում է ցանկացել սպանել:

Հիշեցնենք, որ 9 հարկանի բնակելի շենքը փլուզվել է նոյեմբերի 9-ին, զոհվել է 6 մարդ, որոնց թվում` երկու երեխա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica