close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2017
+6°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չենք կարող նիստը վերածել միտինգի. Ալիկ Սարգսյան

Քաղաքական

10 Նոյեմբերի 2017, 18:29
 Չենք կարող նիստը վերածել միտինգի. Ալիկ Սարգսյան

ԱԺ գլխադասային հանձնաժողովում  սկսվել է «Զինվորական ծառայության և զինապարտության» մասին օրենքի քննարկումը: ՊՆ-ից քննարկմանը մասնակցում է պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը: Նշենք, որ նույն պահին տարկետման համար պայքարող դասադուլ անող ուսանողները բողոքի ակցիա էին իրականացնում ԱԺ-ի մոտ: Ակցիայի մասնակիցներից երկուսը ցանկանում էին ներս մտնել ԱԺ և մասնակցել հանձնաժողովի քննարկմանը, սակայն դա նրանց չհաջողվեց:

Մինչ քննարկումը սկսելը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարցրեց հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին փոխարինող, նիստը վարող  ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանին, թե կարո՞ղ են արդյոք այդ երիտասարդները որպես հրավիրվածներ մասնակցել քննարկմանը, ինչին Ալիկ Սարգսյանը պատասխանեց, որ չեն կարող, քանի որ սա պաշտպանության հարցերի հանձնաժողովն է, և նրանք պետք է նախապես դիմեին` մասնակցելու համար: Արտակ Զեյնալյանը խնդրեց հստակեցնել, որ եթե նիստը դռնփակ ձևաչափով է, ապա դրան կարող են մասնակցել միայն հանձնաժողովի անդամները, և այն չի կարող լուսաբանվել, իսկ եթե դռնփակ չէ, ուրեմն կարող են ներկա լինել հրավիրվածներ:

«Եթե սա վերածենք միտինգի, ամեն մեկս դրա վերաբերյալ մեր կարծիքը հայտնենք, ի՞նչ եք կարծում, սա աշխատանքային քննարկում կստացվի՞»,- ասաց Ալիկ Սարգսյանը` հավելելով, որ ինքը միայն նիստի վարողն է, և այլ լիազորություններ չունի` կողմնակի մարդկանց ներս թողնելու:

Նիստը մեկնարկեց ուշացումով, քանի որ ներկա չէին անհրաժեշտ թվով նիստի անդամներ, որպեսզի քվորում ապահովվի և  նիստը կայանա: Ալիկ Սարգսյանը հայտարարեց, որ քանի որ ներկա չէ նիստի անդամների մեկ քառորդը, ուրեմն նիստը չի կարող գումարվել, այն հետաձգվեց: Նիստը կկայանա երկուշաբթի օրը` ժամը 11:00-ին

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica