close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2018
+2°
+9°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2018
USD1482.69
GBP1668.14
EUR1589.56
RUB18.51
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուսանողներին չթույլատրեցին մասնակցել ԱԺ-ում «Զինապարտության մասին» օրենքի քննարկմանը

Հասարակություն

10 Նոյեմբերի 2017, 18:08
 Ուսանողներին չթույլատրեցին  մասնակցել ԱԺ-ում «Զինապարտության մասին» օրենքի քննարկմանը

Արդեն հայտնել ենք, որ դասադուլ հայտարարած ուսանողներն այս պահին իրենց ակցիան շարունակում են ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ: Երիտասարդները պահանջում են մասնակցություն Գլխադասային հանձնաժողովի ժամը 18:00-ի նիստին, որի ընթացքում տեղի է ունենալու «Զինվորական ծառայության և զինապարտության» մասին օրենքի քննարկումը:

Ուսանողները նախ փորձեցին կապ հաստատել  ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հետ, սակայն զանգին չպատասխանեցին, այնուհետև որոշեցին զանգահարել անձամբ  հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին, սակայն նա էլ անհասանելի էր:

Ուսանողները որոշեցին հերթով զանգահարել խմբակցություններ, որպեսզի իրենց առաջարկ-նամակը փոխանցեն պատգամավորներին, որ նրանք էլ  քննարկման ժամանակ բարձրաձայն կարդան նամակը: Սակայն խմբակցություններից ոչ ոք չիջավ` ուսանողների նամակը վերցնելու:

Ուսանողները լրագրողներին ասացին, որ ցանկանում էին մասնակցել նիստին, սակայն չստացվեց գոնե նամակը փոխանցել: Նրանք քննարկում են իրենց հետագա քայլերը:

Վարդենյաց լեռնանցքը փակ է
18 Հունվարի 2018, 19:21 Վարդենյաց լեռնանցքը փակ է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica