close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2017
+6°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ-ն պետք է համապատասխան փոփոխություն կատարի օրենքի մեջ. Ասլանյանը` ՍԴ որոշման մասին

Քաղաքական

10 Նոյեմբերի 2017, 16:41
 ԱԺ-ն պետք է համապատասխան փոփոխություն կատարի օրենքի մեջ. Ասլանյանը` ՍԴ որոշման մասին

ՍԴ-ն  հրապարակել է  Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրականության վերաբերյալ որոշումը: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց  ՍԴ որոշումը, համաձայն որի` ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը հակասահմանադրական է։ Վանաձորի համայնքի ավագանու առաջին նիստի՝ 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները հակասահմանադրական են»։

Yerkir.am-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նշեց, որ ՍԴ-ն որոշում չի կայացրել, թե Վանաձորի ավագանին նիստերն ու որոշումներն ապօրինի է կայացրել:

«Սահմանադրությանը հակասող են ճանաչվել ՏԻՄ օրենքի 64 հոդվածի 3-րդ կետը և դրան համապատասխան նաև մեր կողմից ընդունած մի քանի որոշումներ:  Ժամկետ է դրվել մինչև 18 թվականի մարտի 31-ը, որպեսզի ԱԺ-ն փոփոխություններ կատարի համապատասխան օրենքի մեջ, և դրան համապատասխան մենք էլ մեր որոշումների մեջ փոփոխություններ անենք: Ընդամենը այսքան բան»,- ասաց քաղաքապետը:

Ասլանյանը նշեց, որ ՍԴ որոշման մեջ ավագանու իրավազորության կամ օրենքի հակառակ գործելու մասին որևէ բան չկար, քանի որ, ըստ նրա, տվյալ պահին գործող օրենքով են իրենք որոշումներ կայացրել: «Մեր որոշումները որևէ կերպ չեն հակասել 64 հոդվածի 3-րդ կետին, մեր լիազորությունները  մենք կիրառել ենք օրենքի տառին համապատասխան:  Հիմա եթե ՍԴ-ն որոշել է, որ հակասել են մեր որոշումները,  երբ Ազգային ժողովը փոփոխություն կմտցնի օրեքնի մեջ, մենք էլ մեր  իրավազորության խնդրի մեջ փոփոխություն կմտցենք»,- եզրափակեց նա:

Նշենք, որ ՏԻՄ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ: Եթե կես ժամվա ընթացքում նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը կամ նրա առաջին տեղակալը, ապա նիստը վարողի չներկայանալու մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները, որից հետո նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:

Մինչդեռ` հին ՏԻՄ օրենքով Վանաձորի ավագանու նիստը վավեր է, եթե ներկա են ավագանու անդամների կեսից ավելին:

Լավրովը Երևան է ժամանում
18 Նոյեմբերի 2017, 17:25 Լավրովը Երևան է ժամանում
Հրդեհ Արփի գյուղում
18 Նոյեմբերի 2017, 10:11 Հրդեհ Արփի գյուղում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica