close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2018
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2018
USD1481.96
GBP1670.60
EUR1591.90
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թրամփը չի ներկայացել Վիետնամում անցկացվող արդեն երկրորդ պաշտոնական միջոցառմանը

Աշխարհ

10 Նոյեմբերի 2017, 16:11
 Թրամփը չի ներկայացել Վիետնամում անցկացվող արդեն երկրորդ պաշտոնական միջոցառմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ներկայացել Վիետնամում Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում անցկացվող արդեն երկրորդ միջոցառմանը. հայտնում է РИА Новости-ն:

Դանանգում ներկայումս անցկացվում է Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ղեկավարների հանդիպումը Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի առաջնորդների հետ:

Նշենք, որ ավելի վաղ Թրամփը չէր մասնակցել Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների ղեկավարների և Գործարար խորհրդատվական խորհրդի անդամների հետ հանդիպմանը, որտեղ կարող էր հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հավելենք, որ Պուտինը երկու միջոցառումներին էլ մասնակցել է:

 Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտին-Թրամփ հանդիպումը համաձայնեցվում է, մինչդեռ Սպիտակ տունը հայտնեց, որ հանդիպում չի կայանա:

Իրավիճակը՝ շփման գծում
20 Հունվարի 2018, 14:22 Իրավիճակը՝ շփման գծում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica