close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+21°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայերի անցյալը դեռ չի ավարտվել. New York Times-ի՝ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի վերաբերյալ ուշագրավ անդրադարձը

Աշխարհ

10 Նոյեմբերի 2017, 15:08
 Հայերի անցյալը դեռ չի ավարտվել. New York Times-ի՝ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի վերաբերյալ ուշագրավ անդրադարձը

Ամերիկյան New York Times-n անդրադարձել է Ջո Բեռլինգերի` Հայոց ցեղասպանության մասին «Բնաջնջման մտադրություն. մահ, ժխտում և նկարագրում» վավերագրական ֆիլմին:

Քեն Յավորովսկու հեղինակած «Հայերի անցյալը դեռ չի ավարտվել» վերնագրված հոդվածում մեջբերվում են հայտնի պատմական փաստեր օսմանյան թուրքերի կողմից սպանված 1.5 մլն հայերի մասին:

«Այն, ինչ պետք է ճանաչված փաստ լիներ, շարունակում է սադրիչ թեմա մնալ, քանի որ թուրքական կառավարությունը շարունակում է անտեսել կամ հերքել մեկ դար վաղեմության դեպքերը՝ ստիպելով բիզնես ոլորտի ներկայացուցիչներին ու մյուս կառավարություններին նույն կերպ վարվել»,- գրել է նա:

Յավորսկին մանրամասներ է ներկայացրել ֆիլմից, ըստ նրա` Բեռլինգերն օգտագործել է Ցեղասպանությունը վերապրածների հին տեսագրություններն ու պատմական փաստեր՝ հանցագործությունների ամբողջական պատկերը կազմելու համար:

Յավորովսկին իր հոդվածում նաև բարձրացրել է այն փաստը, որ թուրքական կառավարությունը հաճախ ճնշում է գործադրել կինոստուդիաների վրա՝ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերը «դարակներում թողնելու» համար:

Հեղինակն իր հոդվածը եզրափակել է Ցեղասպանության մասին ֆիլմի վերջում երևացող գիտնականներից մեկի խոսքով. «Եթե դուք ուզում եք հասկանալ Հարավսլավիայի սպանդը, Ռուանդայի ցեղասպանությունը, ինչպես նաև մեր օրերում իրագործվող  զանգվածային դաժանությունները, պետք է իսկապես ուսումնասիրեք Հայոց ցեղասպանությունը: Պատմությունն անցյալում չէ»:

Յավորովսկին իր հոդվածում ներկայացրել է նաև ֆիլմում ցուցադրված՝ Ցեղասպանության մասին կադրեր: Դրանցից մեկում հնագետները պեղում են զանգվածային գերեզմանոցներն ու հանում Ցեղասպանության զոհերի մնացորդները:

Ղազախստանի դեսպանը ԱԱԾ-ում էր
20 Սեպտեմբերի 2018, 10:50 Ղազախստանի դեսպանը ԱԱԾ-ում էր
Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica