close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2018
+11°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախցին միշտ էլ պատրաստ է պատերազմի. Արցախի պատգամավոր

Քաղաքական

10 Նոյեմբերի 2017, 13:47
 Արցախցին միշտ էլ պատրաստ է պատերազմի. Արցախի պատգամավոր

Ժնևյան հանդիպումից հետո Ադրբեջանը դարձյալ խախտեց պայմանավորվածությունները, և  մենք սահմանին դարձյալ ունեցանք զոհեր. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:

«Ադրբեջանն այս անգամ էլ խախտեց պայմանավորվածությունները: Մեզ համար նորություն չէ, որ Ադրբեջանը չունի քաղաքական այն կամքը, որ եթե երկու նախագահ նստել են բանակցությունների սեղանի շուրջ, որոշումներ են կայացրել, ապա պետք է կատարել դրանք: 25 տարի շարունակ մենք վկա ենք այս իրողությանը»,- ընդգծեց Արցախի ԱԺ պատգամավորը, ապա հավելեց, որ դա անընդունելի քաղաքական դիրքորոշում  է և իրենք այն դատապարտում են:

Հարցին` ի՞նչ նոր մոտեցումներ են առաջարկելու, որպեսզի Հայաստանը միջազգային հարթակներում Արցախը ներկայացնելիս կիրառի,  Մխիթարյանը պատասխանեց, որ ընդունելի չէ, որ Արցախի քաղաքական խնդրի լուծումը իրականացվում է  առանց Արցախի մասնակցության: «Արցախցիների թիվ մեկ հիմնախնդիրն է, որ Արցախյան խնդրի լուծման ձևաչափում վերականգնվեն Արցախի իրավունքները, և մենք ևս կարողանանք մասնակից լինել մեր ճակատագրի լուծմանը: Սա է մեր ցանկությունը»,- հայտարարեց պատգամավորը` միևնույն ժամանակ նշելով, որ չեն կասկածում` հայկական պատվիրակությունները խորհրդարանական դիվանագիտության մակարդակում, իրոք, պաշտպանում են Արցախի խնդրի խաղաղ կարգավորման հարցը, սակայն, ըստ նրա, լուծել ժողովրդի խնդիրը առանց նրա` նորմալ երևույթ չէ:

Իսկ թե ինչպե՞ս կարող է Արցախը վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, ըստ Մխիթարյանի, պետք է գոնե խորհրդարանալան դիվանագիտության մակարդակում հասնել դրան: Նա համաձայնեց նաև այն կարծիքի հետ, որ Արցախի` բանակցություններին վերադառնալու ճանապարհը պատերազմն է: «Արցախցիները միշտ էլ պատրաստ են պատերազմի, դա մենք սկսել ենք ընկալել 90 թվականից հետո: Ակնհայտ է, որ Ադրբեջանը քաղաքական լուծումների չի գնում, ուստի միգուցե ճիշտ է այդ տեսակետը, որ բանակցություններում վերականգնման ճանապարհը պատերազմն է»,- ասաց նա, ապա հավելեց, որ գոյություն ունի քաղաքական մշակույթ, որին պետք է հետևեն և' ՀՀ-ն, և' Ադրբեջանը:

Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
7 օր առաջնագծում
20 Հոկտեմբերի 2018, 14:30 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica