close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2017
+4°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանում խոր ընտանեկան տոտալիտարիզմ է, իսկ Արցախում դեպի ժողովրդավարություն են գնում. Շարմազանով

Քաղաքական

10 Նոյեմբերի 2017, 13:15
 Ադրբեջանում խոր ընտանեկան տոտալիտարիզմ է, իսկ Արցախում դեպի ժողովրդավարություն են գնում. Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկած`  Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի աշխատանքների ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ելույթում նշեց, որ  ամեն ինչ անելու են, որպեսզի Արցախ այցելող օտարերկրյա պատգամավորների թիվը, Արցախի հետ բարեկամության շրջանակների կազմակերպումն ավելանա:

Նրա խոսքով` իրենց մեսիջը պետք է լինի այն, որ Արցախի խնդիրը որևէ առնչություն չունի ո'չ կատալոնական խնդրի, ո'չ Օսիայի, ո'չ էլ Ղրիմի խնդրի հետ: «Հայկական  կողմը պետք է կարողանա բոլոր հարթակներում հասկացնել, որ Արցախի Հանրապետությունը ԽՍՀՄ-ից անջատվել է նույն այն օրենսդրական նորմերով, ինչ 15 միութենական հանրապետությունները: Եթե ոմանք կարծում են, որ Արցախի անկախությունն օրինական չէ, ուրեմն օրինական չեն ո'չ Լատվիայի, ո'չ Լիտվայի, ո'չ էլ Էստոնիայի անկախությունները: Ինչո՞ւ եմ այս երեք երկրների օրինակը բերում. նրանք ԵՄ անդամներ են»,- նշեց նա:

ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ Արցախում անցկացված սահմանադրական բարեփոխումները, այլընտրանքային ընտրությունների առկայությունը, ՏԻՄ-երի կայացվածությունը և ակտիվ քաղհասարակության առկայությունը շատ կարևոր ցուցանիշներ են առ այն, որ Արցախը համարվում է տարածաշրջանային ժողովրդավարության օազիսներից մեկը:

«Լրիվ անհամեմատելի են Արցախի և Ադրբեջանի քաղաքական, արժեքային իրավիճակները: Եթե Ադրբեջանում գնում են դեպի խոր ընտանեկան տոտալիտարիզմ, ապա Արցախում գնում են դեպի ժողովրդավարություն: Այս մեսիջները պետք է տեղ հասցվեն»,- նշեց Շարմազանովը, ապա հավելեց, որ պետք է ամեն ինչ անել, որ ավելի շատ գործընկերներ այցելեն Արցախ:

Նրա խոսքով` բոլոր այն օտարերկրյա պատգամավորները, ովքեր այցելել են  Արցախ, հանդիպել Արցախի քաղաքական ուժերի հետ, հիացած վերադարձել են: «Մարդիկ հասկացել են, որ Արցախում կա  ազատության 150 հազար մարտիկ, որ Արցախի պայքարը ոչ թե ընդդեմ Ադրբեջանի է, այլ հանուն ազատության և հանուն անկախության»,- եզրափակեց Շարմազանովը:  

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica