close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2017
+6°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ պատգամավորներն ակտիվ են միջազգային հարթակներում Արցախի հարցը բարձրացնելիս. Աշոտ Ղուլյան

Քաղաքական

10 Նոյեմբերի 2017, 12:43
 ՀՀ պատգամավորներն ակտիվ են միջազգային հարթակներում Արցախի հարցը բարձրացնելիս. Աշոտ Ղուլյան

Հայաստանի Ազգային ժողովում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի աշխատանքը: Նիստին ներկա են երկու խորհրդարանների նախագահները և պատգամավորները:

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն իր խոսքում նշեց, որ տևական ժամանակ  չէին հանդիպել այս ձևաչափով` կապված Հայաստանում և Արցախում տեղի ունեցող խորհրդարանական ընտրությունների հետ: Նա միաժամանակ ասաց, որ այս երկու տարիների ընթացքում Հայաստանի գործընկներների հետ տարբեր ձևաչափերով բազմաթիվ հանդիպումներ են եղել: «Ապրիլյան պատերազմից հետո Արցախ էին այցելել Հայաստանի Ազգային ժողովի բոլոր պատգամավորները: Հենց նման հանդիպումների շրջանակներում է, որ ձևավորվում են միջխորհրդարանական հանձնաժողովների նիստերի հարցերը»,- ասաց  Ղուլյանը:

Արցախի ԱԺ նախագահը նաև նշեց, որ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները շատ ակտիվ են միջազգային հարթակներում Արցախի հարցը բարձրացնելիս: «Մենք գնահատում ենք ՀՀ ԱԺ մեր գործընկերների ջանքերը միջազգային խորհրդարանական կառույցներում հայկական կողմերի դիրքորոշումները պատշաճ ներկայացնելու, Ադրբեջանի իշխանությունների կողմից խնդրի էությունը խեղաթյուրող և կողմնակալ ձևակերպումների ու նախաձեռնություններին դիմակայելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ վերջին մեկ տարվա քննարկումների բովանդակությունը ցույց է տալիս որոշակի նոր տրամադրություններ հայտնելու մասին»,-ասաց նա և հավելեց, որ քննարկումները կհուշեն, թե որ ուղղությամբ պետք է ակտիվացնել դիվանագիտական քննարկումները:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica