close
Եղանակը Երևանում
20 Ապրիլի 2018
+8°
+18°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Ապր 2018
USD1480.19
GBP1681.63
EUR1593.95
RUB17.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տրանսպորտի նախարարության շենքը չորրորդ անգամ է դրվել աճուրդի` գնորդ դարձյալ չի գտնվել. «Հրապարակ»

Քաղաքական

10 Նոյեմբերի 2017, 10:08
 Տրանսպորտի նախարարության շենքը չորրորդ անգամ է դրվել աճուրդի` գնորդ դարձյալ չի գտնվել. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Աճուրդի հանված տրանս­պորտի նախարարության շենքի համար արդեն մի քանի ամիս է՝ գնորդ չի գտնվում: Վեր­ջին անգամ այն աճուրդի է դր­վել օրերս, չորրորդ անգամ, սա­կայն գնորդ չլինելու պատճառով աճուրդը չի կայացել: Նալբանդյան 28 հասցեում գտնվող տրանսպորտի նախարարության շենքի օտար­ման մասին որոշումն ընդունվել էր կառավա­րության օգոստոսի 3-ի նիստում: Մեկնարկային գինը մոտ 13.2 մլրդ. դրամ կամ 27,5 մլն. դո­լար էր: Բացի այդ՝ գնորդը պիտի վճարի նաև զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող 0.25 հա հողամասի կադաստրային արժեքը՝ 151.2 մլն. դրամ կամ մոտ 315 հազար դոլար: Շենքն աճուրդի հանելու որոշումը կայացվել էր դեռ 2016 թվականի հոկտեմբերի 6-ին: Վաճառքի գումարի 70%-ը կուղղվի պետբյուջե, 30%-ը՝ Երևանի բյուջե: Ըստ օրենքի՝ կառավարության որոշումից հե­տո վեցամսյա ժամկետում պետգույքի վարչու­թյունը հնարավորություն ունի պարբերաբար աճուրդային մրցույթներ կազմակերպելու, այս շենքի վաճառքի վերջնաժամկետը հաջորդ տար­վա փետրվարի 3-ն է, դրանից հետո այն նորից կհանձնվի կառավարության տնօրինությանը: Շենքի պոտենցիալ գնորդների տարբեր անուն­ներ են շրջանառվում՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյան, որը բազմիցս հերքել է տեղեկությունը, և «Տաշիր գրուպ»,-գրում է թերթը:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica