close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2018
+20°
+29°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2018
USD1480.62
GBP1625.72
EUR1560.16
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 52 հաղորդումից 40-ով քրգործեր հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել

Իրավունք

9 Նոյեմբերի 2017, 20:35
 Ընտրական հանցագործությունների վերաբերյալ  52 հաղորդումից  40-ով քրգործեր հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել

Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվել են 2017թ. նոյեմբերի 5-ին ՀՀ մարզերում կայացած ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների (ՀՀ քրեական օրենսգրքի 149-154.8-րդ հոդվածներ) 47 դեպքի վերաբերյալ հաղորդումներ և ահազանգեր: Բացի դրանցից, նոյեմբերի 9-ի դրությամբ ստացվել է ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ ևս 5 հաղորդում: Նշված բոլոր հաղորդումներն ու ահազանգերն օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններ՝ դեպքերի իրական հանգամանքները պարզելու, անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու և սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:

  Առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող ընդհանուր 52 հաղորդումներով և ահազանգերով ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հարուցվել է 1 քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը):  

 40 հաղորդման և ահազանգի  հիման վրա նախապատրաստված նյութերով դրանցում նշված հանգամանքներն արդեն իսկ հերքվել են, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել:

  Մնացած 11 դեպքով քննչական, դատավարական գործողությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:

 

 

Օդի ջերմաստիճանը կնվազի
21 Հուլիսի 2018, 18:00 Օդի ջերմաստիճանը կնվազի
7 օր` առաջնագծում
21 Հուլիսի 2018, 13:55 7 օր` առաջնագծում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica