close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+8°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ՝ Նիկոլայ Ծատուրյանին

Մշակույթ

9 Նոյեմբերի 2017, 12:11
 Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ՝ Նիկոլայ Ծատուրյանին

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես եկավ Երևանում: Ցուցադրվեց ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի բեմադրած 3 ներկայացում՝  «Հրեշը լուսնի վրա», «Եվ երկինքէն երեք աթոռ ինկավ» և «Սիրո Casting»:

Ներկայացումները նվիրված էին Ծատուրյանի 70-ամյակին, որը լրացել էր դեռ 2 տարի առաջ: Խնդիրն այն է, որ նա պաշտոնական արարողություններ, հոբելյաններ նշել չի սիրում, ավելին` կարծում է, որ դրանք ձանձրալի են ոչ միայն հոբելյարի, այլ նաև ներկաների համար: «Իսկ նվեր տալիս են այն, ինչ իրենք են մեկ ուրիշից նվեր ստացել»,- հումորով ասում է Ծատուրյանը:

Երեկ՝ «Սիրո Casting» վերջին ներկայացման ժամանակ, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը Ծատուրյանին Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրեց մշակութային կյանքում ունեցած մեծ ավանդի համար:

Ծատուրյանը, նայելով կրծքին ամրացված մեդալին, դիմեց հանդիսատեսին. «Սազում է, չէ՞»:

Նշենք, որ երեք ներկայացումներն էլ անցել են լեփ-լեցուն դահլիճներում:

Ազգային ժողովի նիստն` ուղիղ
21 Նոյեմբերի 2018, 11:03 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica