close
Եղանակը Երևանում
23 Նոյեմբերի 2017
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Նմբ 2017
USD1483.75
GBP1640.87
EUR1568.65
RUB18.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Պատրոնները վերջացան, Գևորին փրկե'ք». Չարբախցի Գեղամի որդին մանրամասներ է պատմում աղմկոտ սպանության դեպքից

Իրավունք

8 Նոյեմբերի 2017, 21:23
 «Պատրոնները վերջացան, Գևորին փրկե'ք». Չարբախցի Գեղամի որդին մանրամասներ է պատմում աղմկոտ սպանության դեպքից

2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում տեղի ունեցած` երկու անձի աղմկահարույց սպանության գործով այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեց գործով ամբաստանյալ, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իրայելյանի որդին՝ Գոռ Իսրայելյանը: Վերջինս նախորդ դատական նիստին հայտնել էր, որ հրաժարվում է ցուցմունք տալուց:

Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանն այսօր դատարանին հայտնեց, որ Գոռ Իսրայելյանը հետագայում հասկացել է, որ իր ցուցմունքերը կարող են էական նշաակություն ունենալ գործի համար, ուստի ցանականում է ցուցմունք տալ և խնդրում է հարցաքննել իրեն: Դատարանը բավարարեց դիմումը և որոշեց հարցաքննել Գոռ Իսրայելային:

Վկան պատմեց, որ դեպքի օրը գտնվել է տանը: Պատշգամբից նկատել է իրենց գեղեցկության սրահի մոտ կայանված անծանոթ մեքենաներին, կարծել՝ ինչ-որ խառնաշփոթ է և իջել բակ: Նա հայտնեց, որ գեղեցկության սրահին կից նկուղ իջնելիս ճակատով հարվածել է առաստաղին, հետո գնացել սանհանգույց, որ տեսնի ինչ է եղել:

«Սանհանգույցից դուրս եկա՝ տեսա մի 7-8 հոգի անծանոթ մարդկանց, ովքեր մտան ներս: Մինչև ներս մտնելը իմ ծանոթներից տեսել եմ Արտակին և Արսենին: Ներսում տեսա Գեւորգին, հարցրի՝ ի՞նչ է կատարվում, ասաց մարդ ա գալու:

Հետո 7-8 հոգի անծանոթ մարդիկ եկան, անծանոթներից մեկը գոռգոռում էր, Գևորգն էլ փորձում էր կարգի հրավիրել նրան, որից հետո հայհոյել սկսեց Գևորգին, Գևորգն էլ՝ նրան»,-պատմեց վկան և նկարագրեց, թե ինչպես է անծանոթը ատրճանակը հանում և կրակում Գևորգին:

Նա նշեց, որ հետո է իմացել, որ այդ անծանոթի անունը Մուշեղ է, նա գրասենյակ էր եկել ինչ-որ գումարային խնդրի պատճառով. «Հետո եմ իմացել, որ Մուշեղն ասել է, որ ինչ-որ մեկն իրան 20 հազար ա պարտք, ասել էր՝ դա իմ ինքնասիրության հարցն է, էդ փողը ստանալու եմ, ով դեմս հելավ՝ կխփեմ»,-պատմեց վկան և հավելեց, որ չգիտի, թե ով է այն անձը, ում պետք է Մուշեղը փող տար:

Գոռ Իսրահելյանը պատմեց, որ  երբ անծանոթ տղան կրակոցներ է արձակել, մյուսները դուրս են վազել :

«Կրակում էր բոլորի վրա, ես վախից մտել էի դիվանի հետևը, հետո ինչ-որ մեկը գոռաց՝ պատրոնները վերջացան, Գևորին փրկեք: Վազեցի, որ Գևորգին ազատեմ, Մուշեղը գրկել էր, չէր թողնում, աթոռը վերցրի ու խփեցի, մի կերպ կարողացա պոկել Գևորին նրա ձեռքերից ու իմ մեքենայով հասցնել հիվանդանոց»,-ասաց նա:

Գոռ Իսրայելյանը նշեց, որ հիվանդանոցում վախեցած է եղել եւ Գևորգին այնտեղ տանելուց հետո փախուստի է դիմել, որից հետո նախաքննական մարմին է հանձնել իրենց պատկանող գեղեցկության սրահի դռան մոտից գտած դանակները: Նա նաև հայտնեց, որ իրավապահների է հանձնել նաև դեպքից հետո բակից գտած ատրճանակը: Գոռ Իսրայելյանի խոսքով՝ դեպքի օրը գրասենյակում հորը՝ Պետրոս Իսրայելյանին տեսել է այն ժամանակ, երբ կրակոցները վերջացել են. «Շատ խառն էի, միայն Գեւորգին փնտրելու մասին էի մտածում, դրա համար միայն հիշում եմ, որ հորս մի պահ եմ նկատել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Գոռ Իսրայելյանի հայրը՝ Պետրոս Իսրայելյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա Մուշեղ Մուշեղյանին մորթելու, սատկեցնելու, մահակներով ոտքերը ջարդելու և այլ ձևերով վերջինիս առողջությանը մի խումբ անձանց հետ ծանր վնաս պատճառելն իրագործելու վերաբերյալ Ալիկ Բանդուրյանի հորդորների հետևանքով նրա մոտ այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու վճռականություն է առաջացել:

Այնուհետև, նախնական համաձայնության գալով, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց հետ` խմբի կազմում, Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ նա իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ պլանավորված հանցավոր ոտնձգությունը, սակայն, հանդիպելով Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը` անհրաժեշտ պաշտպանության համար ատրճանակով կրակոցներ արձակելուն, Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու և այդ ժամանակ ծագած` Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով ապօրինաբար, ուղղակի դիտավորությամբ զրկել է կյանքից:

Թագուհի Մելքոնյան

Երբ են դադարելու տեղումները
22 Նոյեմբերի 2017, 18:00 Երբ են դադարելու տեղումները
Էրդողանը մեկնել է Սոչի
22 Նոյեմբերի 2017, 16:40 Էրդողանը մեկնել է Սոչի
Ռոհանին մեկնել է Սոչի
22 Նոյեմբերի 2017, 13:04 Ռոհանին մեկնել է Սոչի

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica