close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2017
+4°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Կանաչ» տեխնոլոգիաների կիրառմամբ կստեղծվեն արտադրական մի շարք նոր հզորություններ, այդ թվում` արևային էներգիայի կիրառմամբ

Տնտեսական

8 Նոյեմբերի 2017, 19:14
 «Կանաչ» տեխնոլոգիաների կիրառմամբ կստեղծվեն  արտադրական մի շարք նոր հզորություններ, այդ թվում` արևային էներգիայի կիրառմամբ

Կառավարության վաղվա նիստի օրակարգում էներգետիկ ենթակառուցվածքների նախարարությունը ներառել է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մասին հարցը:

Օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխությունները և լրացումներն ուղղված են էներգետիկայի բնագավառում ինքնավար արտադրողների գործունեության իրականացման վարչարարության պարզեցմանը և գործող մեխանիզմների կատարելագործմանը: Ըստ հիմնավորման, ներկայումս արձանագրվել է վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառման տեխնոլոգիաների արժեքների զգալի նվազում և ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների այդ միտումները միջնաժամկետ հեռանկարում կրելու են շարունակական բնույթ:

Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք իրենց արտացոլումը կունենան նաև ՀՀ-ում համապատասխան սակագների վրա, ապա այդ պարագայում ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում նվազագույն սակագները ապահովելու համար առաջարկվում է սահմանել, որ տարվա արդյունքներով արևային էլեկտրակայանների կողմից հատուցման ոչ ենթակա էլեկտրաէներգիայի ծավալից ավելի առաքված էլեկտրական էներգիան բաշխման լիցենզիա ունեցող անձը ձեռք է բերում հանձնաժողովի կողմից արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար` վերոհիշյալ 50 տոկոսի չափից ցածր լինելու դեպքում: 

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի անցումային դրույթներում (59-րդ հոդված) ամրագրել, որ արևային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների թույլատրելի դրվածքային հզորությունը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը կարող է հասնել էլեկտրական էներգիայի իրենց սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությանը, բայց ոչ ավելի, քան 500 կիլովատտը, հնարավորություն ընձեռելով էլեկտրական էներգիայի խոշոր սպառում ունեցող տնտեսություն վարող սուբյեկտներին իրականացնելու ինքնավար էներգաարտադրողի գործառույթներ, միևնույն ժամանակ առավելագույնը 150 կիլովատտ դրվածքային հզորությամբ սահմանափակումը թողնել անփոփոխ ֆիզիկական անձանց համար:

Ակնկալվում է, որ oրենքների նախագծերի ընդունմամբ միջնաժամկետ հեռանկարում էներգետիկ համակարգում կստեղծվեն նորագույն և մաքուր («կանաչ») տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրական մի շարք նոր հզորություններ, այդ թվում արևային էներգիայի կիրառմամբ, որոնք զգալիորեն կթեթեւացնեն էներգետիկ համակարգում գործող արտադրական հզորությունների բեռը` նվազեցնելով կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից, այդպիսով կդիվերսիֆիկացվի ՀՀ տնտեսությունը` էներգակիրների մատակարարման (ներկրման և(կամ) արտադրության) այլընտրանքային ուղիների ապահովման և նորագույն տեխնոլոգիաների կիրառման տեսակետից և կբարձրանա էներգետիկ անկախության աստիճանը:

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica