close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2017
+6°
+13°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իմ շատ բժիշկ ընկերներ զինծառության տարիներին հավաքեցին մեծաքանակ առաջնային նյութ. Սեւադա Հակոբյան

Բլոգեր

8 Նոյեմբերի 2017, 12:15
 Իմ շատ բժիշկ ընկերներ զինծառության տարիներին հավաքեցին մեծաքանակ առաջնային նյութ. Սեւադա Հակոբյան

Բժիշկ Սևադա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի զինծառայության մասին օրինագծի վերաբերյալ թույլ տվեք հայտնել իմ և շատ բժիշկների տեսակետը. Ավարտելով Երևանի Պետական Բժշկական Համալսարանը ընդունվեցի կլինիկական օրդինատուրա, այնուհետև՝ ասպիրանտուրա, որտեղ պետք է սովորեի 2003-2006 թ.:

Սակայն ասպիրանտուրայի առաջին իսկ տարին, սեփական դիմումի համաձայն,վերցնելով ակադեմիական արձակուրդ, մեկնեցի զինծառայության՝ ՀՀ զինված ուժերում՝ որպես բժիշկ-սպա: Անգնահատելի է այն բժշկական փորձը և գիտելիքները, որոնք ձեռք բերեցի բանակում ծառայելու ժամանակ, ռազմական բժշկության բնագավառում բժիշկները կուտակում են շատ մեծ փորձ և հմտություններ, որոնք բացառիկ կարևոր նշանակություն են ունենում իրենց հետագա կլինիկական և կազմակերպչական աշխատանքում:

Այնուհետև շարունակելով ուսումս ասպիրանտուրայում՝ հաջողությամբ պաշտպանեցի ատենախոսությունը: Իմ շատ բժիշկ ընկերներ զինծառության տարիներին հավաքեցին մեծաքանակ առաջնային նյութ / հիվանդությունների դեպքեր /, որոնց հիման վրա փայլուն կերպով պաշտպանեցին ատենախոսություններ: Համոզված եմ նաև, որ բոլոր մասնագիտությունների պարագայում նույնպես, բանակը նպաստում է տվյալ մասնագետի կայացմանը, ստեղծում լուրջ և լայնածավալ դաշտ նաև գիտական գործունեության համար: Միայն ցանկություն է պետք»:

Լավրովը Երևան է ժամանում
18 Նոյեմբերի 2017, 17:25 Լավրովը Երևան է ժամանում
Հրդեհ Արփի գյուղում
18 Նոյեմբերի 2017, 10:11 Հրդեհ Արփի գյուղում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica