close
Եղանակը Երևանում
23 Նոյեմբերի 2017
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Նմբ 2017
USD1483.75
GBP1640.87
EUR1568.65
RUB18.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վիգեն Սարգսյանը ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոսել է տարկետման իրավունքի մասին

Հասարակություն

7 Նոյեմբերի 2017, 23:08
 Վիգեն Սարգսյանը ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոսել է տարկետման իրավունքի մասին

Նոյեմբերի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ուսանողական, երիտասարդական, հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է «Պաշտպանության մասին» և«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական նոր նախագծերի շրջանակում նախատեսվող փոփոխություններըմասնավորապես՝ անդրադարձել զինվորական ծառայության և ուսումնական տարկետման շաղկապման հարցերին, «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերով նախատեսվող այլընտրանքային ծառայության դրույթներին և առանձնահատկություններին:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շեշտել էոր թեև որոշ կառույցներ և ուժեր փորձում են նենգափոխել ու այլ հարթության մեջ ներկայացնել մեր երկրի պաշտպանության ու անվտանգության համար չափազանց կարևոր օրենսդրական նոր նախաձեռնությունների գաղափարն ու բովանդակությունըիրականում փոփոխությունների հիմնական նպատակը զինվորական ծառայությանն ու կրթությանը նոր որակ հաղորդելն է։

Վիգեն Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել էոր բուհական տարկետումների ներկայիս համակարգը թերի է և ծնում է անարդարության բազմաթիվ դրսևորումներիսկ նոր օրենքներով առաջին անգամ հավասարության նշան է դրվում պետական և մասնավոր բուհերում սովորող ուսանողների միջև՝ նրանց առաջարկելով ֆինանսական շոշափելի փոխհատուցման փաթեթով այլընտրանքային զինվորական ծառայության տարբերակներ՝ չստեղծելով որևէ խոչընդոտ բացառիկ կարողություններ ունեցող ուսանողների և գիտությամբ զբաղվել ցանկացող երիտասարդների համար։

Պաշտպանության նախարարը նկատել էոր ուսանողների այն մտահոգություններըթե իբր նոր օրենքներով տարկետում հասկացությունը վերանալու էբնավ իրականությանը չի համապատասխանում։ Ուսումնական տարկետումը չի վերացվումայլ կրթություն ստանալ ցանկացողդրա անընդհատությունը կարևորող քաղաքացիներինովքեր ուսումն ավարտելուց հետո պետք է բակալավրի աստիճանով զորակոչվեն բանակառաջարկվում է բանակ զորակոչվել որպես սպադրա դիմաց ստանալ աշխատավարձուսման ծախսերի փոխհատուցում բակալավրիատումիսկ հետոնաև մագիստրատուրայում։

Անդրադառնալով այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջև հայտարարված դասադուլին և ուսանողների պահանջներինՀՀ պաշտպանության նախարարը նկատել էոր յուրաքանչյուր քաղաքացի ունի սեփական կարծիքն ունենալու և այն արտահայտելու իրավունքև որ ընդդիմախոս երիտասարդները նույնպես հրավիրվել ենսակայն դասադուլ հայտարարած նախաձեռնող խմբի որևէ անդամ հանդիպմանը չի ներկայացել։

Վիգեն Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին՝ նշելովոր պաշտպանության նախարարությունը մշտապես բաց է հասարակական քննարկումներիխնդրահարույց հարցերի բարձրաձայնման և կարծիքների փոխանակման համար։

Երբ են դադարելու տեղումները
22 Նոյեմբերի 2017, 18:00 Երբ են դադարելու տեղումները
Էրդողանը մեկնել է Սոչի
22 Նոյեմբերի 2017, 16:40 Էրդողանը մեկնել է Սոչի
Ռոհանին մեկնել է Սոչի
22 Նոյեմբերի 2017, 13:04 Ռոհանին մեկնել է Սոչի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica