close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2017
+1°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2017
USD1483.99
GBP1645.01
EUR1574.40
RUB18.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հիմնական ջանքերն ուղղելու ենք որակյալ գինեգործների պատրաստմանը. գյուղնախարար

Տնտեսական

7 Նոյեմբերի 2017, 22:45
 Հիմնական ջանքերն ուղղելու ենք որակյալ գինեգործների պատրաստմանը. գյուղնախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին այցելել է Ի-Վի-Էն գինու ակադեմիա` գործունեությանն ու ընթացիկ ծրագրերին տեղում ծանոթանալու նպատակով: Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էին փոխնախարար Ռոբերտ Մակարյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն  Զարուհի Մուրադյանը: 

 Նախարար Իգնատի Առաքելյանը շրջել է ակադեմիայի լաբորատորիայում, ծանոթացել առկա հզորություններին, այնուհետև բաց դաս  է անցկացրել ուսանողների համար, պատասխանել նրանց հուզող հարցերին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը:

 Իր խոսքում նախարար Իգնատի Առաքելյանը, մասնավորապես, կարևորել է խաղողագործության և գինեգործության ոլորտների հետագա զարգացման համար բերքի որակի բարձրացման ուղղությամբ միջոցառումների ձեռնարկումը, կոլեկցիոն այգիների հիմնումը, ինչպես նաև ժամանակակից գիտելիքներով օժտված բարձրակարգ մասնագետների պատրաստումը:

 Այնուհետև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության եռամյա հուշագիր:

 «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի և Ի-Վի-Էն գինու ակադեմիայի տնօրեն Վարդան Ուռուտյանը նշել է, որ հուշագրով նախատեսվում է հիմնադրամների միջև համատեղ ծրագրերի իրականացում, հիմնականում` կրթության ոլորտում:

 «Հիմնական ջանքներն ուղղելու ենք որակյալ կադրերի պատրաստմանը, գինեգործների վերապատրաստմանը, գինու զբոսաշրջության զարգացմանը և նմանատիպ այլ ծրագրերի», – հավելել է Վարդան Ուռուտյանը:

 Անդրադառնալով գինու ակադեմիայի գործունեությանը` Վարդան Ուռուտյանը նշել է, որ ներկայումս այստեղ սովորում է 20 ուսանող, հաջորդ ուսումնական տարում` նրանց թիվը կհասնի 25-ի:

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն  Զարուհի Մուրադյանն իր հերթին հույս է հայտնել, որ նման ծրագրերը շարունակական կլինեն.

 «Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի ոլորտում ունենանք բարձրակարգ, որակյալ մասնագետներ, որոնք մեզ հետագայում կօգնեն իրականացնել մեր ծրագրերը»,-մասնավորապես նշել է Զարուհի Մուրադյանը:

  Ի-վի-էն գինու ակադեմիայի դասախոս Արտեմ Պարսեղյանի խոսքով`  Հայաստանում խաղողագործության և գինեգործության նկատմամբ հետաքրքրությունը չափազանց մեծ է, ուսանողների հոսքը տարեցտարի ավելանում է, այժմ ակադեմիական դասընթացների համար դիմում են նաև մարդիկ, որոնց սկզբնական կրթությունը գինեգործության հետ չի առնչվում: Արտեմ Պարսեղյանն այստեղ դասավանդում է «Գինու մանրէաբանություն» առարկան: Առաջին մասնագիտությամբ կենսաբան է,  գինեգործությունը սովորել է Գերմանիայում և Ֆրանսիայում: Իր խոսքով` փորձում է ուսանողների համար բացահայտել գինու միկրոաշխարհը:

 «Իրական գինեգործները մարդիկ չեն, իրական գինեգործները խմորասնկերն են, որոնք  խաղողի հյութը վերածում են մեկ այլ ըմպելիքի, որը կոչվում է գինի:  Մենք պարզապես  փորձում ենք  նրանց աշխատանքը կառավարել, որոշ դեպքերում` հետևել և տեսնել, թե դա ինչ արդյունքի կբերի»,- պարզաբանում է Պարսեղյանը:

 Ի-Վի-Էն գինու ակադեմիան ստեղծվել է 2014 թվականին «Սեմինա Քոնսալթինգ»  ընկերության հետ համատեղ: Ակադեմիան առաջարկում է ինչպես «Գինեգործություն և գինու բիզնես» 18-ամսյա մասնագիտական հավաստագրային ծրագիր, այնպես էլ 2-3-օրյա դասընթաց գինու սիրահարների և էնտուզիաստների համար, որի ընթացքում ներկայացվում են աշխարհի գինիները, հատուկ դասընթաց ունեն հայկական գինիների մասին, սովորեցնում են տիրապետել գինու համտեսման արվեստին, ինչպես նաև տարբերակել գինիների տեսակներն ու որակը:  ԱՀԿՄԿ/ICARE հիմնադրամը հավաստագրային ծրագիրն իրականացնում է Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի հետ համատեղ:

 

Թունավորում Ծիլքարում
24 Նոյեմբերի 2017, 15:11 Թունավորում Ծիլքարում
ՀՄԸՄ-ի շաբաթ՝ Հայաստանում
24 Նոյեմբերի 2017, 11:33 ՀՄԸՄ-ի շաբաթ՝ Հայաստանում

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica