close
Եղանակը Երևանում
23 Նոյեմբերի 2017
+4°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Նմբ 2017
USD1483.75
GBP1640.87
EUR1568.65
RUB18.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետի մոտ քննարկվել են աղբահանության խնդիրները

Տնտեսական

7 Նոյեմբերի 2017, 20:50
 Վարչապետի մոտ քննարկվել են աղբահանության խնդիրները

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են աղբահանության ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Ներկայացվել են, մասնավորապես, Հայաստանում աղբահանության և սանիտարական մաքրման բնագավառներում օրենսդրական դաշտի բարելավման ու աղբահանության պատշաճ ձևով կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ՝ մշակված ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի կողմից:

ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունների հիմնական նպատակն աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման որակի բարձրացումն է, կառավարման կայուն համակարգի ձևավորումը, հանրապետության բոլոր համայնքների ընդգրկումն այդ համակարգում, աղբահանության համարժեք սակագնի սահմանումը, կոշտ կենցաղային թափոնների կառավարման աշխատանքների արդյունավետ իրականացումը, բնապահպանական խնդիրների լուծումը, վարչական պատասխանատվության միջոցների առավել հստակեցումը և այլն: 

Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի ձևաչափով մեկ շաբաթում քննարկել առաջարկվող օրենսդրական փոփոխությունները, ամփոփել բոլոր առաջարկությունները, այնուհետև համատեղ աշխատել ոլորտային փորձագետների հետ՝ համապատասխան վերլուծություն և գնահատական ունենալու համար:

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
23 Նոյեմբերի 2017, 12:06 ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica