close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2018
+11°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց աշխատող մայրերին դայակ վարձելու գումարը փոխհատուցելու նախագծին

Հասարակություն

7 Նոյեմբերի 2017, 17:43
 ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց աշխատող մայրերին դայակ վարձելու գումարը փոխհատուցելու նախագծին

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ լիագումար նիստի օրակարգում ընդգրկեց մինչև երեխայի 3 տարին լրանալը խնամքի արձակուրդում գտնվող մայրերին աշխատանքի վերադառնալու և դայակ վարձելու համար պետության կողմից փոխհատուցում ստանալու  օրենսդրական նախաձեռնությունը:

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հանձնաժողովի նիստում «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախարարն ընդգծեց, որ նախագծով առաջարկվում է օրենքում ավելացնել հետևյալ ձևակերպումը. «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձը՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, ունի երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց` որքա՞ն գումար է պետությունը նախատեսում հատկացնել այն մայրերին, ովքեր կորոշեն մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալ, իսկ երեխային խնամելու համար դայակ վարձել: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ նախատեսում են մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալ ցանկացող մայրերին հատկացնել փոխհատուցում` դայակի աշխատավարձը վճարելու համար:

«Բնական է, եթե մայրը մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու որոշում է կայացնում, առաջանում է երեխայի խնամքի խնդիր: Այդ պարագայում նա կարող է որպես գործատու երեխայի համար դայակ վարձել: Մենք ասում ենք, որ պետությունը կփոխհատուցի այդ դայակի աշխատավարձի 50 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձն է` 55 հազար դրամ: Օրինակ, եթե մայրը դայակի հետ 110 հազար դրամից ավել աշխատավարձ է պայմանավորվել, պետությունը կփոխհատուցի 55 հազար դրամը, որովհետև ասում ենք, որ նվազագույն աշխատավարձից ավել փոխհատուցումը չի լինի»,- պարզաբանեց նախարարը:

Աղբյուր՝ Երկիր մեդիա

Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
7 օր առաջնագծում
20 Հոկտեմբերի 2018, 14:30 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica