close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2018
+20°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օձունի եկեղեցու արտաքին սրահների ամբողջացման խնդիրը կլուծվի

Մշակույթ

7 Նոյեմբերի 2017, 16:50
 Օձունի եկեղեցու արտաքին սրահների ամբողջացման խնդիրը կլուծվի

Օձունի եկեղեցին վաղ միջնադարյան եզակի կառույցներից է, որտեղ համեմատաբար ամբողջականորեն է պահպանվել արտաքին սրահը: Փաստը, որ եկեղեցին բազմիցս նորոգվել է, արձանագրված է նաև եկեղեցու բակում գտնվող տապանաքարերի վրայի հիշատակություններում (801թ., 1888 թ.): 19-րդ դ. վերջերին էլ թիֆլիսաբնակ Զաքարիա և Բաղդասար Աբովյան եղբայրներն իրենց միջոցներով վերանորոգել են եկեղեցին և շրջապարիսպը, ինչը վկայող արձանագրություն նույնպես կա:

Մեր օրերում եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել են 2011-ից և այսօր էլ շարունակվում են՝ հյուսիսային կամարակապի քանդված քարերն են դրվում նախկին տեղերում: Եկեղեցու վերականգման աշխատանքները ֆինանսավորում է մոսկվաբնակ բարերար Մովսես Ձավարյանը: Սակայն եկեղեցին լուրջ խնդիր ունի՝ արտաքին սրահների ամբողջականացման հարցը: Բանն այն է, որ անձրևաջրերը լցվում են ներս ու պատը, որմնակամարը «ջրում»:

Հիշեցնենք, որ եկեղեցու արտաքին սրահների վերականգնման հարցը Yerkir.am-ի հետ զրույցում բարձրացրել էր Օձունի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ նշելով, որ  անձրևաջրերը, որմնակամարի վրա թափվելով, բարերարի շնորհիվ կատարված աշխատանքներն էլ  են «ջուրը գցում»: «Անձրևաջուրը լվանում է որմնակամարը, իջնում մինչև հիմքեր, հատակը խոնավացնում. այսպես կամաց-կամաց հատակի սալիկներն էլ կտեղահանվեն: Արդեն սկսվել են անձրևները, և քարերը չեն դիմանում անձրևին: Պետք է ծածկի տակ լինեն, անհրաժեշտ է Օձունի սրահների ամբողջական ծածկապատման աշխատանքներ սկսել, իսկ եկեղեցու բակի բարեկարգման աշխատանքները` մեկ տարով հետաձգել»,- ասել էր քահանան:

Տեր Վրթանեսը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ Օձուն այցի ժամանակ խնդիրը ներկայացրել էր նախարարին, ով էլ խոստացել էր լուծել այն:

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել մշակույթի նախարարություն՝ տեղեկանալու՝ արդյո՞ք նախարարն ուսումնասիրել էր խնդիրը և ինչ որոշում կայացրել:

Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը տեղեկացրել է մեզ, որ  եկեղեցու արտաքին սրահների ծածկն ի սկզբանե եղել է փայտյա, ինչի մասին են վկայում եկեղեցու հարավային, արևմտյան և հյուսիսային ելուստները, որոնց վրա էլ հենված են եղել ծածկը կրող երկայնական փայտե գերանները: Փոխնախարարի խոսքով՝ հետագա նորոգությունների արդյունքում փայտանյութի ոչ երկարակեցության պատճառով այն փոխարինվել է քարե թաղակիր կամարներով և թաղերով, որոնց մեկ ոտքը հենվել է նշված պատերին հպված որմնակամարների վրա:

«Արտաքին սրահների ծածկերի քարով վերականգնումը համարում ենք հնարավոր և արդյունավետ՝ մեկ վերապահումով` եթե պահպանվի և ցուցադրվի պատերի վրա առկա ավելի վաղ շինարարական շերտը՝ ելուստները՝ քարե թաղերում թողնելով ապակեպատ «լուսամուտներ»՝ պատմական շերտի մասին ինֆորմացիան հետագա սերունդներին փոխանցելու նպատակով: Ինչ վերաբերում է ծածկերի վերականգնման աշխատանքների համար ֆինանսական միջոցներ տրամադրելուն, ապա նախարարությունը կա´մ կառաջարկի բարերարին` հանձն առնել նաև հուշարձանի արտաքին սրահները ամբողջացնելու նպատակով անհրաժեշտ աջակցություն, կա´մ նախարարությունը պետական բյուջեից գումար կտրամադրի»,- ասել է Սամուելյանը:

Իսկ աշխատանքների իրացման ժամկետները, ըստ փոխնախարարի, կախված կլինեն ֆինանսական հատկացումների չափից: 

ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Օգոստոսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երևանում մեքենա է այրվել
16 Օգոստոսի 2018, 22:54 Երևանում մեքենա է այրվել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica