close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2017
+6°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2017
USD1483.66
GBP1640.22
EUR1567.24
RUB18.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բասկետբոլ. Նիկշա Բավցևիչը հրապարակել է ազգային հավաքականի կազմը

Սպորտ

7 Նոյեմբերի 2017, 16:41
 Բասկետբոլ. Նիկշա Բավցևիչը հրապարակել է ազգային հավաքականի կազմը

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը հրապարել է այն խաղացողներին անունները, որոնք հրավեր են ստացել նախապատրաստվելու Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին:

ԵԱ-2021-ի նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 23-ին Տիրանայում ուժերը կչափի Ալբանիայի ընտրանու հետ, իսկ նոյեմբերի 26-ին Երեւանում կհյուրընկալի Դանիային:

Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.  Ամիրան Ամիրխանով  («Գազպրոմ», Ռուսաստան),  Լուկաս Ֆիշեր («Գրան Կանարիա», Իսպանիա), Անդրանիկ Չրաբաշ («Օկապի Աալսթար», Բելգիա), Ռայան Բոաթրայթ («Բեշիքթաշ», Թուրքիա), Ալլան Հեսս («Բազել Ստարվինգս», Շվեցարիա), Քրիս Յանկու Օսկիյան («Յալովա», Թուրքիա), Անդրեյ Կոնստանտինով («Բարս», Ռուսաստան), Վարդան Բիդրոսյան (առանց ակումբ), Արարատ Քոչինյան («Ուրարտու»), Ալբերտ Թադեւոսյան (ՄԳՈՒ, Ռուսաստան), Էդգար Բաբայան («Ուրարտու»), Գեորգի Պոդկոլզին («Արցախ»), Կոնստանտին Միրզոյանց («Արմեցի», Ռուսաստան), Մարսել Հովսեփյան («Ռուբոն», Բելառուս), Դավիթ Խաչատրյան («Գրանդ Սպորտ»), Արագատ Աբրահամիան («Մասիս», ԱՄՆ), Սերգեյ Պոլուխին («Բարս», Ռուսաստան), Թովմաս Հորդանյան («Ուրարտու»), Տերի Սմիթ (ՀՏՎ, Ֆրանսիա):

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավաքալյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանն ու Անդրե Սպայթ Մկրտչյանը հավաքականին չեն կարող միանալ ԱՄՆ ուսանողական լիգայի հանդիպումների պատճառով:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica