close
Եղանակը Երևանում
22 Փետրվարի 2018
+2°
+9°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Փտր 2018
USD1480.46
GBP1670.87
EUR1592.36
RUB18.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշխատանքից ազատել դպրոցի տնօրենին. մարզպետը լսել է արենցիների բողոքը

Հասարակություն

7 Նոյեմբերի 2017, 12:51
 Աշխատանքից ազատել դպրոցի տնօրենին. մարզպետը լսել է արենցիների բողոքը

Հայտնել էինք, որ Արենիում դասադուլ է, քանի որ բնակիչները դժգոհ են ՏԻՄ ընտրությունների արդյունքներից: Նրանք պահանջում են նաև դպրոցի տնօրեն Ավետ Հայրապետյանի հրաժարականը:

Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպել է ցուցարարների հետ: Բնակիչները նրան ներկայացրել են իրենց պահանջները` ասելով, որ իրենց կբավարարի նաև  դպրոցի տնօրենի հրաժարականը: Գյուղացիների բնորոշմամբ` տնօրենը դպրոցում զբաղվել է քաղաքականությամբ և դավաճանել իրենց:

Արենիի համայնքապետարանում զրուցել են մարզպետն ու Արենիի համայնքապետ Րաֆֆի Խաչատրյանը: Սարգսյանը արենցիներին խնդրել է իրենց` տնօրենի հեռացման պահանջի մասին գրավոր դիմում ներկայացնել:

Բնակիչներն այս պահին դադարեցրել են ցույցը, բայց դասադուլը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ դպրոցի տնօրենը չի հեռացվել պաշտոնից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica