close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2017
+4°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս շաբաթ 10 ճանապարհահատվածների համար մրցույթներ կհայտարարվեն

Տնտեսական

6 Նոյեմբերի 2017, 23:10
 Այս շաբաթ 10 ճանապարհահատվածների համար մրցույթներ կհայտարարվեն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում առաջիկայում նախատեսվող մրցույթների անցկացման վերաբերյալ ճանաչողական հանդիպում։ Այն կազմակերպել էր նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը և նպատակ ուներ հետաքրքրված կազմակերպություններին ծանոթացնելու մրցույթների ընթացակարգերին, ինչպես նաև էլեկտրոնային գրանցման «ARMEPS» համակարգին, որում նախապես գրանցված լինելը մրցույթներին մասնակցելու պարտադիր պայման է։

 «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վարդան Կարապետյանը, մանրամասնելով գործընթացը, նշեց, որ այս շաբաթ արդեն նշված ծրագրի շրջանակներում 10 ճանապարհահատվածների համար մրցույթներ են հայտարարվելու։ Հիմնանորոգման ենթակա 59,8 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհները ներառում են Արարատի, Արագածոտնի, Տավուշի, Վայոց ձորի, Շիրակի, Սյունիքի մարզերը։ Նա հույս հայտնեց, որ մրցույթների արդյունքներով կընտրվեն արհեստավարժ շինարարներ: 
 
Հանդիպմանը ներկա 18 շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացվեցին ԾԻԳ-ի գործունեությունն ու դրա վերահսկողության ներքո գտնվող շինարարական ծրագրերը։ Ներկաներին լիարժեք տեղեկություն տրամադրվեց էլեկտրոնային գրանցման «ARMEPS» համակարգի, դրա նպատակների, գրանցման եղանակների, ինչպես նաև մրցույթների անցկացման հետ կապված մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
 
Հանդիպման ընթացքում բազմաթիվ հարցեր հնչեցին, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica