close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2018
+5°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2018
USD1480.94
GBP1678.03
EUR1602.52
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

Սպորտ

6 Նոյեմբերի 2017, 17:25
 Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

Նոյեմբերի 9-ին և 13-ին՝ ժամը 18:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական 2 հանդիպում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելով համապատասխանաբար Բելառուսի և Կիպրոսի հավաքականներին: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ նոյեմբերի 6-ին սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Առաջին թեթև մարզմանը մասնակցեցին հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ

 Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ»

Գոռ Մանուկյան «Փյունիկ» 

Արման Մելիքսեթյան «Արարատ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան «Ուրալ» (Ռուսաստան)

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)

Գագիկ Դաղբաշյան «Ալաշկերտ»

Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ»

Հայկ Իշխանյան «Գանձասար-Կապան»

Արտյոմ Միքայելյան «Շիրակ» 

Կիսապաշտպաններ 

Արաս Օզբիլիս «Բեշիքթաշ» (Թուրքիա)                      

Էդգար Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա)
Արտակ Գրիգորյան «Ալաշկերտ»

Արտյոմ Սիմոնյան «Ալաշկերտ»

Էրիկ Վարդանյան «Փյունիկ»

Ռումյան Հովսեփյան «Բանանց»

Հենրիխ Մխիթարյանը կմիանա հավաքականին այսօր երեկոյան, իսկ Ռուսլան Կորյանը, Գեղամ Ղադիմյանը, Հովհաննես Համբարձումյանը, Տիգրան Բարսեղյանը, Կամո Հովհաննիսյանը և Մարկոս Պիզզելլին՝ նոյեմբերի 7-ին: «Շիրակի» պաշտպան Ռոբերտ Դարբինյանը չի միանա հավաքականին վնասվածքի պատճառով:

ՀՖՖ պաշտոնական կայք

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica