close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2018
+30°
+31°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2018
USD1480.30
GBP1626.02
EUR1558.49
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Երևանյան հեռանկարներ»-ը Հայաստան է հրավիրել 9 անգամ «Գրեմմի» մրցանակակիր «Էմերսոն» լարային քառյակին

Մշակույթ

2 Նոյեմբերի 2017, 12:10
 «Երևանյան հեռանկարներ»-ը Հայաստան է հրավիրել 9 անգամ «Գրեմմի» մրցանակակիր «Էմերսոն» լարային քառյակին

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 7-ին հանդես եկավ քառակի «Գրեմմի» դափնեկիր սոպրանո Ռենե Ֆլեմինգը: Նոյեմբերի 11-ին փառատոնը կներկայացնի դասական երաժշտության մեկ այլ գերաստղի` 9 անգամ «Գրեմմի» ստացած «Էմերսոն» լարային քառյակին: Նյու Յորքում հիմնադրված խումբը շուրջ հինգ տասնամյակ համարվում է կատարելության խորհրդանիշ և կամերային երաժշտության լավագույն մեկնաբանող: Սա քառյակի առաջին այցն է այս աշխարհամաս:

Տարին կեզրափակվի մեր օրերի ականավոր դաշնակահար Էվգենի Կիսինի մենահամերգով:

Հետաքրքրական է, որ Ռենե Ֆլեմինգը և «Էմերսոն» լարային քառյակը միասին հանդես են եկել «Լիրիկական սյուիտ` սիրո պատմություն» նախագծով, իսկ հաջորդ տարվա սկզբին արդեն հայտնի են Եվգենի Կիսինի և  քառյակի համատեղ ելույթների օրերը` եվրոպական քաղաքներում:

Փառատոնի գործունեությունը Երևանը դարձրեց սիրելի և ընդունելի վայր երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր երաժիշտների համար, ինչը իր բարերար ազդեցությունը թողեց մեր երկրի մշակութային, կրթական, արտաքին դիվանագիտական, հասարակական և այլ ոլորտների վրա:

Փառատոնի հիմնադիր նախագահը և գեղարվեստական ղեկավարը կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանն է:

Բակում գյուրզա են գտել
18 Հուլիսի 2018, 11:55 Բակում գյուրզա են գտել
Գորիսում տուն է այրվել
17 Հուլիսի 2018, 23:26 Գորիսում տուն է այրվել
Արդեն ուշանում էինք
17 Հուլիսի 2018, 21:24 Արդեն ուշանում էինք

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica