close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2018
+16°
+21°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2018
USD1483.48
GBP1634.62
EUR1557.16
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանձնարարական տնտեսվարողներին սահմանափակ ռեսուրսներից օգտվելու թույլտվության տրամադրման կարգի վերաբերյալ

Քաղաքական

2 Նոյեմբերի 2017, 11:19
 Հանձնարարական տնտեսվարողներին սահմանափակ ռեսուրսներից օգտվելու թույլտվության տրամադրման կարգի վերաբերյալ

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց որոշ սահմանափակ ռեսուրսներից օգտվելու համար պետական կամ ՏԻՄ-ի կողմից թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրումը պարզեցնելու վերաբերյալ։

Վարչապետի խոսքով՝ ներկայումս տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ստանալու համար տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ստանալ որոշ սահմանափակ ռեսուրսներից օգտվելու, օրինակ` հանրային տարածքների վարձակալության, ջրային ռեսուրսների օգտագործման թույլտվություններ, համաձայնություններ, քվոտաներ։ Այդ նպատակով տնտեսվարողները պետք է դիմեն համապատասխան տեղական կամ պետական մարմիններ։

ՏՄՊՊՀ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ շատ հաճախ բացակայում են այդ փաստաթղթերի տրամադրման միասնական և հստակ պայմանները, դրանք տրամադրում են շատ հաճախ հայեցողական որոշումների հիման վրա։ Դա բացասաբար է անդրադառնում գործարար միջավայրի վրա։ Ուստի, ըստ վարչապետի, անհրաժեշտ է մշակել այդ գործընթացը պարզեցնելու, արդյունավետ դարձնելու նոր մեխանիզմներ։

Նա հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, ՏԻՄ-երին հանձնարարեց երկամսյա ժամկետում, համագործակցելով ՏՄՊՊՀ-ի հետ, գույքագրել բոլոր այն դեպքերը, երբ տրամադրվում են սահմանափակ ռեսուրսներից օգտվելու թույլտվություններ, քվոտաներ, և կառավարության աշխատակազմին ներկայացնել այդ թույլտվությունների մրցութային, կանխատեսելի և հստակ կարգով տրամադրման իրավական ակտերի նախագծեր։

ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
18 Հոկտեմբերի 2018, 21:14 ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica